Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հանդիպել է այցով Թբիլիսիում գտնվող Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Շահին Մուստաֆաևի հետ:
Ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայնը», հանդիպմանը Վրաստանի նախագահն ասել է, որ երկու երկրների միջև լավ կապեր կան: «Ադրբեջանը և Վրաստանը ռազմավարական գործընկերներ են: Հավատում եմ, որ նման այցերը կնպաստեն մեր ռազմավարական գործընկերության ամրապնդմանը և զարգացմանը բոլոր ոլորտներում»,- ասել է Մարգվելաշվիլին:
Վրաստանի նախագահը նաև ասել է, որ իր երկիրը մեծ կարևորություն է տալիս Ադրբեջանի հետ համագործակցությանը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ