Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին փուլում կապահովվի սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված քաղաքացիների դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների հասանելիությունը

Հոկտեմբեր 28,2016 16:57

 Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բնակչության սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված քաղաքացիների դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների իրականացման համար ՀՀ առողջապահության նախարարությունը 25 բժշկական կազմակերպության հետ լրացուցիչ համաձայնագրեր է կնքել` ընդհանուր 134,0 մլն դրամի չափով։

Ինչպես արդեն տեղեկացվել է, «դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ» բժշկական օգնության և սպասարկման մի շարք ծառայությունների գները վերանայվել են` համապատասխանեցվելով ազատ շուկայական գնագոյացման արդյունքում ձևավորվող գներին, ինչը հնարավորություն կընձեռի պետական բյուջեի սահմանափակ միջոցների հաշվին ավելի մեծ թվով շահառուներ սպասարկել։

Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության նախագահի որդեգրած տարածքների համաչափ զարգացման քաղաքականության դրույթներով` Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող վարկային ծրագրի մրցույթների արդյունքում առաջացած տնտեսումների հաշվին վերջերս Գորիսի բժշկական կենտրոնին տրամադրվել է համակարգչային շերտագրիչ։ Կազմակերպությանը հատկացվել է գումար՝ տվյալ ծառայությունը պետական պատվերով իրականացնելու համար: Այսպիսով, Սյունիքի մարզի, ինչպես նաև ԼՂՀ-ի մոտակա տարածքների քաղաքացիներն այսուհետև համակարգչային շերտագրություն կարող են անցնել այդ կենտրոնում։

Իրականացված միջոցառումների արդյունքում ծրագրի շրջանակներում հերթագրված բնակչության սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված քաղաքացիները սահմանված կարգով կարող են դիմել բժշկական կազմակերպություն և անցնել համապատասխան հետազոտությունը:

Ներկայումս հաշվարկներ են կատարվում պետական պատվերից օգտվող մյուս խմբերի, մասնավորապես՝ զինծառայողների և սոցփաթեթի շահառուների համար անհրաժեշտ հետազոտությունները ևս կազմակերպելու նպատակով։ Արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացվի։

 Հարցերի և բողոքների դեպքում քաղաքացիները կարող են դիմել ՀՀ ԱՆ թեժ գիծ` 010-52-88-72, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալություն՝ 8003 կամ 65 47 11 հեռախոսահամարներով։

 

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31