Լրահոս
Օրվա լրահոսը

Brussels Airlines ավիաընկերությունը Երևան-Բրյուսել երթուղով իրականացնելու է չվերթներ

Հոկտեմբեր 28,2016 16:21

ՔԱԳՎ պետ Սերգեյ Ավետիսյանն ընդունել է Brussels Airlines ավիաընկերության ներկայացուցիչներին

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն ընդունել է Brussels Airlines ավիաընկերության ներկայացուցիչներ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, Բալթիկայի, Բալկանների գծով գլխավոր տնօրեն Անդրեաս Վեինգարտներին և Օդային քաղաքականության, կառավարության և միջազգային հարաբերությունների գծով փոխնախագահ Հերման Կարպենտիերին:

Հանդիպման ընթացքում բելգիացի գործընկերները ևս մեկ անգամ հաստատել են, որ բելգիական Brussels Airlines ավիաընկերությունը 2016 թվականի դեկտեմբերի 10-ից մինչև 2017 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում շաբաթական մեկ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր ուրբաթ օր, Երևան-Բրյուսել երթուղով իրականացնելու է ոչ կանոնավոր չվերթներ:

Ընկերությունը նախատեսում է նաև 2017 թվականին անցում կատարել կանոնավոր չվերթների: Այժմ իրականացվում է շուկայի համապատասխան ուսումնասիրություն, քննարկվում են հետագա ծրագրերը:

ՔԱԳՎ պետ Սերգեյ Ավետիսյանը ողջունեց բելգիական ավիաընկերության մուտքը ՀՀ ավիացիոն շուկա՝ կարևորելով օդային փոխադրումների աշխարհագրության ընդլայնումը և շուկայի դիվերսիֆիկացումը:

  

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամլո քարտուղար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31