Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Համանախագահները Հայաստանում մի բան են ասում, Ադրբեջանում՝ ուրիշ». Լարիսա Ալավերդյան

Հոկտեմբեր 28,2016 15:26

Լարիսա Ալավերդյանն առաջարկում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում հրաժարվել մադրիդյան սկզբունքներից, բայց ոչ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափից:

«Զարկերակ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը «Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը նշեց, որ որևէ նորություն չի տեսնում նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ տարածաշրջան. այցից հետո հնչած հայտարարություններում. «Ընթերցել են ու եկել այն եզրակացության, որ Հայաստանում մի բան են ասում, Ադրբեջանում՝ ուրիշ»:

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին՝ տիկին Ալավերդյանը դա հետքայլ համարեց. «Դա այն հետքայլն է, որը նա անում էր իր նախկին հայտարարություններում՝ ոչ մի կարգավիճակ, ԼՂ-ն Ադրբեջանի անքակտելի մասն է և ամբողջովին օկուպացված է ՀՀ-ի կողմից»:

Տիկին Ալավերդյանը նկատեց, որ ԱՄՆ դիվանագիտական ապարատը վերին աստիճանի համաձայնեցված է աշխատում. «Ուորլիքի հայտարարությունների մեջ ամենևին որևէ հակասություն չկա: Նա որևէ նոր բան չի ասում: Հստակ կրկնում է, որ իրենց ամենամեծ առաքելությունը գործընթացը շարունակելն է և ձգտել, որ օր առաջ խնդիրը լուծվի: Երբ նա ողջունում է Ալիևի հայտարարությունը, դա չի հակասում անգամ Ջոն Քերիի հայտարարությանը»:

Տիկին Ալավերդյանը պնդեց, որ մադրիդյան սկզբունքներն ընդունելի չեն Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի համար:

Կրկին անդրադառնալով համանախագահների հայտարարություններին՝ Լարիսա Ալավերդյանը նկատեց, թե այդտեղ որևէ նորություն, առաջարկություն կամ առաջ քայլ ուղղակի չի հնչել. «Համանախագահները հստակ մեկ խնդիր են դրել, որ կազմակերպեն ՀՀ-ի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը»:

Մատնանշելով այն փաստը, որ Ալիևը հայտարարել է, թե կողմ է հանդիպմանը, բանախոսը վստահեցրեց, որ հանդիպում կկայանա, քանի որ նման դեպքերում մյուս կողմը չի հրաժարվում. «Այդ հանդիպումն Ադրբեջանի զինուժին կտա հնարավորություն ցույց տալ, որ իրենք պատրաստ են կոշտ քայլերի: Սովորաբար նման հանդիպումներից առաջ Ադրբեջանը ցույց է տալիս իր դեմքը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31