Լրահոս
Օրվա լրահոսը

Կողմերը պետք է համաձայնության գան. Ռուսաստանի ԱԳՆ-ն՝ Ալիևի հայտարարության մասին

Հոկտեմբեր 28,2016 14:39

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունն առ այն, որ հնարավոր է համարում Լեռնային Ղարաբաղին ինքնավար հանրապետության կարգավիճակի տրամադրումը:

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահը «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում ասել էր, որ հետագայում, եթե պայմանավորվածություն լինի, ԼՂ-ն կարող է լինել ինքնավար հանրապետություն:

«Այդ արտահայտության մեջ առանցքային է «եթե կողմերը համաձայնության գան»: Կողմերը պետք է համաձայնության գան»,- ասել է Զախարովան, որի խոսքերը մեջբերում է «Նովոստի Արմենիան»:

Նա նշել է, որ ոչ մի ուժային գործողություն չի կարող ազդել խաղաղ կարգավորման վրա: «Դա վերաբերում է և Լեռնային Ղարաբաղի իրավիճակին, դա վերաբերում է, ընդհանուր առմամբ, միջազգային հարաբերությունների և քաղաքա-դիվանագիտական կարգավորման տեսությանը և փորձին»,- ասել է Զախարովան:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31