Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Պոլսո պատրիարք ընտրվի Սեպուհ արքեպիսկոպոսը, գուցե հայ-թուրքական դիվանագիտական հարաբերություն ստեղծվի» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 28,2016 14:21

Ավելի վաղ հայտնել էինք, որ Պոլսո Հայոց պատրիարքարանում հոկտեմբերի 26-ին կայացած եկեղեցական ժողովը որոշել էր դիմել թուրքական իշխանություններին՝ նոր պատրիարքի ընտրություններ արտոնելու խնդրանքով:

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի դիտարկմամբ՝ եթե նոր պատրիարքի ընտրություններն անցկացվեն արդար՝ առանց ճնշումների, հետաքրքիր իրավիճակ կստեղծվի: «Եթե Ստամբուլի հայոց պատրիարք կընտրվի հայաստանցի թեկնածուն՝ Սեպուհ արքեպիսկոպոսը, գուցե «դե ֆակտո» ստեղծվի հայ-թուրքական դիվանագիտական հարաբերություն, քանի որ Պոլսո պատրիարքությունը, բացի հոգեւոր գործառույթից, ունի նաեւ քաղաքական-դիվանագիտական գործառույթներ»,-հոկտեմբերի 28-ին «Արմենպրես» լրատվական գործակալությունում լրագրողների հետ հանդիպմանը նշեց նա:

Բանախոսը նկատեց, որ նախկինում տարբեր պատրվակներով թուրքական իշխանությունները չեն արտոնել անցկացնել Պոլսի հայոց պատրիարքի ընտրություններ, ուստի այս ընտրությունների ժամկետները հստակ չեն. «Եթե քաղաքական կամք լինի, դրանք արագ կլինեն»:

Ռուբեն Մելքոնյանի բնորոշմամբ՝ եթե Թուրքիայի նախագահ Էրդողանը միջամտի ընտրություններին, արդյունքը կլինի «էրդողանական» ընտրություն. «Մյուս կողմից էլ, ով էլ լինի Պոլսո հայոց պատրիարք, ունենալու է որոշակի կաղապարվածություն»:

Հավելենք, որ Պոլսո հայոց պատրիարք Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանն 2008թ.-ից կոմայի մեջ է: Նրա գործառույթն այդ թվականից կատարում է պատրիարքի փոխանորդ նշանակված Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31