Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք այդ գործով կզբաղվենք». Լեւոն Զուրաբյանը Ծառուկյանին հորդորում է չմտահոգվել քաղաքական դաշտով

Հոկտեմբեր 28,2016 13:38

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ մենք ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանից հետաքրքրվեցինք` Դուք համագործակցության առաջարկ էիք արել քաղաքական ուժերին, մինչ այսօր ո՞ր ուժերն են արձագանքել եւ որ ուժերի հետ եք համագործակցում: Նա պատասխանեց. «Մենք այդ հայտարարությունը որ անում էինք, բացարձակապես որեւէ սպասելիք կամ ակնկալիք չունեինք, որ համախմբման ստեղծման հարցը պետք է լուծվի հրապարակային հայտարարություններով կամ արձագանքներով: Նման հարցերը հրապարակային արձագանքներով չեն լուծվում: Ես գերադասելի եմ համարում հրապարակային արձագանքի բացակայությունն այս պարագայում: Նման հարցերը լուծվում են քաղաքական ուժերի միջեւ ծածուկ բանակցություններով»:

Նա ասաց, որ 1-2 արձագանք լսել է արդեն. «Արձագանքելն անլուրջ էր տվյալ դեպքում, բայց այդ արձագանքներն այնքան էլ կարեւոր չեն, որ մենք հիմա դրանց մասին խոսենք: Նման հարցերը չեն լուծվում հրապարակային, մենք նման սպասելիքներ չունեինք էլ: Բնականաբար, ընդդիմադիր բեւեռի ձեւավորման խնդիրը, մի այնպիսի բեւեռի, որը նորից կարող է փոխել իրավիճակը երկրում, որը անմիջապես ազդեցություն կունենա մեր հասարակության եւ ժողովրդի վրա, նման բեւեռի ձեւավորումը հայտարարություններով չի լինում»:

Մենք նաեւ հետաքրքրվեցինք՝ Գագիկ Ծառուկյանը խոսեց իր վերադարձի հնարավորության մասին՝ պատճառաբանելով, որ եթե քաղաքական ուժերը արդյունքի չեն հասնում, իր կարիքն է զգացվում, ասես ստիպված ինքը պետք է գա քաղաքական դաշտ: Լեւոն Զուրաբյանը միանգամից արձագանքեց. «Եթե մտահոգությունը դա է, ես կարող եմ ասել՝ մենք այդ գործով կզբաղվենք, եթե դա է»:

Մեր հարցին՝ կարիքը չե՞ք տեսնում իր՝ նա պատասխանեց, որ իրենք իրենց ուժերի վրա վստահ են: Երբ հարցրեցինք՝ մտավախություն չունե՞ք, որ Գագիկ Ծառուկյանն ընդդիմադիր ընտրազանգվածի ձայները կխլի նաեւ ձեզանից, Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Չեմ ցանկանում հիմա զբաղվել շահարկումներով դեռ չկայացած փաստերի հիման վրա: Երբ փաստերը կկայանան, մենք կհասկանանք, թե ինչ քաղաքական ուժեր են մտել ընտրապայքարի մեջ, երբ բոլոր դաշինքները կձեւավորվեն, այդ ժամանակ դիմեք, ես մեծ հաճույքով կվերլուծեմ»:

Հարցին՝ Գագիկ Ծառուկյանի հետ նորից կհամագործակցե՞ք՝ նա պատասխանեց. «Հնարավոր համարում ենք մեր համագործակցությունը բոլոր այն ուժերի հետ, որոնք իսկապես իրենց առաջ դրել են իրական նպատակ ՀՀ-ում հասնել իշխանափոխության»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31