Լրահոս
Օրվա լրահոսը

Գողություն հիվանդանոցի հանդերձասրահից

Հոկտեմբեր 28,2016 13:10

Հ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու համալսարանական հիվանդանոցի հանդերձասրահի պահարանից գողություն կատարած անձի ինքնությունը:

Նախնական տվյալներով՝ 2016 թվականի սեպտեմբերի 28-ին՝ ժամը 13:30- 14:00-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է համալսարանական հիվանդանոցի հանդերձասրահի փայտե պահարանի դուռը և քաղաքացու պայուսակից գաղտնի հափշտակել դրամապանակը, որի մեջ եղել են կանխիկ գումար, բանկային քարտ, նույնականացման քարտ, կուտակային քարտեր և բջջային հեռախոս՝ վերջինիս պատճառելով զգալի չափի գույքային վնաս:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 324-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում ստացվել են համալսարանական հիվանդանոցում տեղակայված տեսագրող սարքերի՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության: Տեսանյությում երևում է, թե ինչպես են միջանցքում հայտնվում 2 երիտասարդ՝ մոտ 20-25 տարեկան, սև մազերով, միջին կազմվածքով և հերթով մուտք գործում սենյակ, որտեղ գտնվում են գողացված իրերը և դուրս գալիս: Երիտասարդներից մեկը՝ սև բաճկոնով, սև տաբատով և սև կոշիկներով է, իսկ մյուսը՝ սև բաճկոնով, բաց կապույտ ջինսե տաբատով և սև սպորտային կոշիկներով:

Դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ լուսանկարներում պատկերված անձանց հայտնաբերելու ուղղությամբ։

Ովքեր ճանաչում են լուսանկարներում պատկերված անձանց կամ որևէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:

Լուսանկարները՝ Քննչական կոմիտեի պաշտոնական կայքում:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություն նապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31