Լրահոս
Օրվա լրահոսը

Հյուսիս-հարավը տեղով մեկ կոռուպցիոն ռիսկ է։ Բայց արդյո՞ք դա նշանակում է, որ այդ ճանապարհը մեզ պետք չէ. «Չորրորդ իշխանություն»

Հոկտեմբեր 28,2016 12:21

Կապի եւ տրանսպորտի նորանշանակ նախարարը հայտարարեց, թե իրենք դեռ պիտի ուսումնասիրեն՝ նպատակահարմա՞ր է Հյուսիս– հարավ մայրուղու շինարարությունը շարունակելը, թե ոչ։

Այն, որ այդ շինարարությունը մեր տնտեսության «հիվանդ ատամներից» մեկն էր՝ հասկանալի է։ Այն, որ այդ շինարարության վրա ահռելի գումարներ են մսխվել՝ նույնպես հայտնի է։ Ավելին՝ Հայաստանն այդ ճանապարհի համար այնքան վարկ է վերցրել, որ հայտնի չէ անգամ՝ կկարողանա՞նք դրա տակից դուրս գալ, թե ոչ։ Ընդ որում՝ այդքանով հանդերձ, ճանապարհի միայն մի չնչին մասն է կառուցվել։

Մի խոսքով՝ Հյուսիս-հարավը տեղով մեկ կոռուպցիոն ռիսկ է։ Բայց արդյո՞ք դա նշանակում է, որ այդ ճանապարհը մեզ պետք չէ։ Իհարկե պետք է։ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ սահմանը փակ է, Իրանը Հայաստանի  միջոցով

Վրաստանին կապող երկաթուղի էլ չունենք, այսինքն՝ հարցի միակ լուծումը նորմալ ճանապարհ ունենալն է։ Իսկ ահա Ռուսաստանի կարծիքով այդ ճանապարհը մեզ հեչ պետք չէ՝ ճիշտ այնպես, ինչպես պետք չէր Իրան-Հայաստան երկաթուղին։

Ու ահա այս իրավիճակում Կարեն Կարապետյանի կառավարությունը երկու տարբերակ ունի, կամ Հյուսիս-հարավի շինարարությունը մաքրել կոռուպցիայից (բուժել հիվանդ ատամը), ինչը ձեռնտու է Հայաստանին, կամ ընդհանրապես փակել այդ պրոյեկտը (քաշել հիվանդ ատամը), ինչը ձեռնտու է Ռուսաստանին։ Կարեն Կարապետյանը կարծես թե հակված է երկրորդ տարբերակին։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31