Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՈՀ նախագահ. «Ատենախոսություններ գրելը եւ պահանջված լինելը, ցավոք, տարբեր հասկացություններ են». «Իրատես»

Հոկտեմբեր 28,2016 12:16

«Իրատեսի» հյուրը Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ, գրականագետ, արձակագիր, բանասիրության դոկտոր Լիլիթ Արզումանյանն է։

– Անհնար է ժխտել այն դեպքերը, երբ մեզանում գիտական աստիճան են ստանում գիտության հետ գրեթե առնչություն չունեցող մարդիկ։ Սա մոդայիկ-անցողի՞կ երևույթ է, ըստ Ձեզ, թե՞ ձևավորվող վտանգավոր ավանդույթ։

– Ես համոզված եմ, որ աննորմալ երևույթներն ավանդույթ չեն դառնա, ինչպես, օրինակ, այսօրվա թատերականացված անհեթեթ հարսանիքները։ Կարծում եմ, որ նորմալ հասարակությունը դուրս կմղի ամեն տիպի անտրամաբանական երևույթ, այդ թվում որևէ կերպ չհիմնավորված ու չարդարացված հավակնությունը գիտական աստիճանի հարցում։ Հիմա մնում է միայն հավատալ, որ դառնալու ենք նորմալ։

– Գիտության ո՞ր ոլորտն է այսօր ավելի պահանջված, ի՞նչ մասնագիտությունների գծով են ավելի շատ ատենախոսություններ գրվում։ Ո՞ր մասնագիտությունների գծով են պաշտպանվում առավել կայացած, անխոցելի ատենախոսություններ մեր օրերում։

– Ատենախոսություններ գրելը և պահանջված լինելը, ցավոք, տարբեր հասկացություններ են. համենայն դեպս, այս առումով այսօր գիտության «պատվիրատու» չկա։ Ավելի շատ աշխատանքներ գրվում են տնտեսագիտությունից, բայց արդյո՞ք այդ պահանջարկը կա. կասկածում եմ։

Զրույցը վարեց Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31