Լրահոս
Օրվա լրահոսը

Գերմանիան չեղարկել է Ստամբուլի հյուպատոսությունում Ցեղասպանությանը նվիրված համերգը

Հոկտեմբեր 28,2016 12:01

Գերմանիայի ԱԳՆ-ն չեղարկել է նոյեմբերի 13-ին Ստամբուլում Գերմանիայի գլխավոր հյուպատոսարանում սպասվող համերգը՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը:

Հիշեցնենք, ավելի վաղ հաղորդվում էր, որ Ստամբուլում Գերմանիայի գլխավոր հյուպատոսարանում Դրեզդենի սիմֆոնիկ նվագախումբը կկատարի Ցեղասպանությանը նվիրված «Աղետ» ստեղծագործությունը: Ընդ որում, միջոցառմանը մասնակցելու էին հրավիրվել Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը, վարչապետ Բինալի Յըլդըրըմը, արտգործնախարար Մևլութ Չավուշօլուն և այլ պաշտոնյաներ:

Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Շեֆերը Բեռլինում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ համերգին հրավիրվածների ցանկը հյուպատոսությունը չէր համաձայնեցրել իրենց հետ:

«Բավականին տարօրինակ է, երբ հրավերները, այդ թվում թուրքական կառավարության և պետության ղեկավարներին ուղղված, տարածվում են՝ առանց հանդիպման տերերի՝ տվյալ դեպքում ԱԳՆ-ի հետ նախնական քննարկման»,- ասել է Շեֆերը: Նրա խոսքով՝ նման համերգ կարող է տեղի ունենալ, բայց այժմ հարմար պահ չէ դրա համար:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31