Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Սահմանում իրականում վիճակն ավելի ու ավելի վտանգավոր է դառնում». Հրանտ Մելիք-Շահնազարյան. «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 28,2016 11:51

«Մինչ մենք տաք կաբինետներում տարբեր գույնի ու ձեւի չինովնիկներ ենք ընդունում, փորձում մարդասպանների մեջ մարդկության փոքր նշույլներ գտնել, սահմանում իրականում վիճակն ավելի ու ավելի վտանգավոր է դառնում։ Ու ամենավատ սցենարը կանխելու համար այսօր շատ վճռական քայլեր են պետք», այս կարծիքին է ռազմական փորձագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

– Պարոն Մելիք-Շահնազարյան, ի՞նչ նկատի ունեք, երբ ասում եք, որ իրավիճակն ավելի ու ավելի վտանգավոր է դառնում։

– Նկատի ունեմ միջադեպը, որ գրանցվեց ղարաբաղա-ադրբեջանական սահմանի հյուսիսային հատվածում, եւ թշնամու կողմից արձակված կրակի հետեւանքով

հայկական զինված ուժերը նորից կորուստ ունեցան։ Սրանից ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանի իշխանություններն ամեն անգամ փորձում են բանակցությունները

տապալել եւ ի չիք դարձնել միջնորդների ջանքերը։ Այն իրադարձությունները, որ տեղի են ունենում սահմանին, առիթ են տալիս մտածելու, որ Մինսկի խմբի համանախագահների կողմից արվող հայտարարություններն, ընդհանրապես, չեն արտացոլում այն իրողությունը, որ կա հայ-ադրբեջանական սահմանին։ Սկսում եմ մտածել, որ իրականում վտանգներն ավելի շատ են, եւ նրանց լավատեսությունը որեւէ հիմք չունի։

– Բայց արդյոք սա այն սովորական դարձած լարվածությո՞ւնը չէ, որ հաջորդում է համանախագահների այցին, նախագահների հանդիպմանը, տոներին եւ այսպես

շարունակ։

– Ես կարծում եմ, որ ադրբեջանական կողմի նպատակներից մեկն էլ հենց այն է, որ նման լարվածությունները սովորական դարձնեն։ 1, 2, 3 տարի առաջ սարսափելի էին մահացու ելքով զարգացումները, հիմա արդեն սովորական են դարձել։ Ադրբեջանը փորձում է անցնել երկրորդ փուլին՝ սովորական դարձնել մինիպատերազմները, այնպիսի պատերազմները, որոնք մենք տեսանք ապրիլին։ Կարծում եմ, որ հայկական պետությունների անվտանգությունը պահանջում է, որ ամեն նման միջադեպ շատ սուր ընկալվի եւ սովորական չընկալվի։ Միայն սուր ընկալման եւ քաղաքական դիրքորոշման խստացման պարագայում հնարավոր կլինի խուսափել այսպիսի իրավիճակներից։

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31