Լրահոս
Օրվա լրահոսը

Քննություն, որ տապալվեց մինչև ապրիլյան և հուլիսյան ողբերգությունները. «Ժամանակ»

Հոկտեմբեր 28,2016 10:55

Սերժ Սարգսյանը երեկ հանդիպում է ունեցել սիրիահայ համայնքի մի շարք ներկայացուցիչների և հայկական կառույցների պաշտոնյաների հետ, որոնք զբաղվում են համայնքային խնդիրներով, հայտնում է նախագահական նստավայրի տարածած հաղորդագրությունը: Այդ հանդիպման ընթացքում քննարկվել են սիրիահայ համայնքին, մասնավորապես Հալեպի հայությանը ցուցաբերվելիք օգնության խնդիրները, և Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ ամեն սիրիահայ իրավունք ունի ապրել հայրենիքում՝ Հայաստանում, և ցանկալի է նաև, որ Սիրիայից հեռացող հայերը հանգրվանեն Հայաստանում: Սարգսյանը խոսել է նաև այն մասին, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի Հայաստանում հանգրվանած սիրիահայերը ինտեգրվեն հայաստանյան կյանքին և մի քանի տարի հետո կարողանան իրենք լուծել իրենց խնդիրները:

Այս ամենը հրաշալի է հնչում, սակայն երբ մենք չենք լսում այն ռումբերի աղմուկը, որ պայթում են Հալեպում գուցե հենց նաև այս պահին և գուցե հենց նաև հայկական թաղամասերի վրա: Այն, որ Հալեպի վիճակը չափազանց ծանր է, այդ թվում Հալեպում մնացած մի քանի հազար հայերի վիճակը, ըստ էության՝ այնքան ակնառու է նույնիսկ Հալեպից հազարավոր կիլոմետր հեռու Երևանից, որ ավելորդ է նույնիսկ ևս մեկ անգամ կրկնելը: Սակայն Հայաստանի իշխանությունը ոչ թե կրկնում, այլ ըստ էության՝ վերջին ամիսներին առաջին անգամ է նման ձևով անդրադառնում խնդրին, այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության նախագահի մոտ երևի թե պետք է նույնիսկ օպերատիվ շտաբ ձևավորված լիներ սիրիահայության խնդիրներով զբաղվելու համար, և այդ շտաբը պետք է պարբերաբար տեղեկատվություն հաղորդեր հասարակությանն իր գործողությունների և արդյունքների մասին:

Մինչդեռ նախագահական հաղորդագրության տոնայնությունն այնպիսին է, կարծես Հալեպում պարզապես ցունամի կամ տորնադո է պատրաստվում, սպասվում, և խնդիր կա ընդամենը սիրիահայությանը, հալեպահայությանը ազատել այդ մրրիկի ճանկերից: Հայաստանի նախագահի մոտ անցկացվում է հանդիպում ու քննարկում, որը պետք է տեղի ունենար դեռևս երկու-երեք տարի առաջ: Եվ Հայաստանի խնդիրը պետք է լիներ ոչ թե խոսել Հայաստանում ապրելու սիրիահայի իրավունքի մասին, այլ պարզապես պետք է խնդիր դրվել հալեպահայերին համոզելու, որ պետք է վեր կենալ ու գնալ Հայաստան՝ փրկվելու:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31