Լրահոս
Օրվա լրահոսը

«Քարֆուրի» այս վիճակը վկայությունն է Հայաստանի ներդրումային «գրավչության. «Հրապարակ»

Հոկտեմբեր 28,2016 10:37

Մեր երկրի կառավարությունը «Քարֆուրի» հետ անազնիվ վարվեց, ավելի ճիշտ՝ վարվեց օրենքի բոլոր կետերին համապատասխան, մինչդեռ մրցակից սուպերմարկետների վերահսկողությունը թողեց բարձիթողի վիճակում։ Անկարելի է ստիպել «Քարֆուրին»՝ վաճառվող պտուղ-բանջարեղենը գնել միայն գրանցված ընկերություններից, բայց միեւնույն ժամանակ աչք փակել այն բանի վրա, որ մրցակիցներն այդ ապրանքները գնում են Մալաթիայի շուկայից։

«Քարֆուրում» ժամկետանց ապրանքը ոչնչացվում է, իսկ մրցակիցներից որոշները, ըստ մամուլի բազմաթիվ հրապարակումների, ուղարկում են վերափաթեթավորման։ Օրենքը պետք է հավասար լինի բոլորի համար։

Այստեղ արդեն երեւան է գալիս մրցակիցների համատեղ մշակված պլանը՝ դուրս թողնել «Քարֆուրին» շուկայից, 100 տոկոսանոց վերահսկողություն սահմանելով նրա նկատմամբ՝ սեփական բիզնեսը դուրս հանելով օրենքի սահմաններից։ Մանավանդ որ, ըստ հրապարակված տեղեկությունների, բազմիցս փորձ էր արվել խափանել «Քարֆուրի» մուտքը մեր երկիր։ Իսկ գիտենք, որ մրցակիցների տերերը հիմնականում դեգերում են իշխանական կուլիսներում։ Այլ կերպ ասած՝ «Քարֆուրը» եկել եւ ուզում էր «Սատանի մայլեն քյանդրբազություն անել»։

«Քարֆուրի» այս վիճակը վկայությունն է Հայաստանի ներդրումային «գրավչության»։ Նոր կառավարությունը որդեգրել է քաղաքականություն, որի համաձայն՝ պետք է ներդրումներն ավելանան մեր երկրում, միջազգային վարկանիշային աղյուսակներում մեր երկիրն առաջ գնա։ Ընդամենը վերջերս հրապարակված Doing Business-ի «Գործարարություն 2017։ Հավասար հնարավորություն բոլորի համար» զեկույցում 190 տնտեսությունների շարքում Հայաստանը 38-րդ տեղում է՝ 5 միավորով բարձրանալով նախորդ տարվա ցուցանիշից։ Իսկ «Քարֆուրի» օրինակը հենց գործարար միջավայրի մասին է խոսում։ Սա օտարերկրյա ներդրում էր մեր տնտեսության մեջ, աշխատատեղի ապահովում։

«Քարֆուրի»՝ գործունեություն ծավալած երկրներից միայն Հայաստանում ձախողելը կարող է խիստ բացասաբար անդրադառնալ երկրում ներդրում անել ցանկացող օտարերկրացիների ծրագրերի վրա։

Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31