Հոկտեմբերի 28-ին առցանց «Առավոտի» ուղիղ եթերում ժամը 15:30-ին դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարը: Մեր հյուրերն են՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի տնտեսական մեկնաբան Հայկ Գեւորգյանը եւ քաղաքագետ Արմեն Մինասյանը:
Բանավեճի թեման է` «Այս անգամ կհաջողվի՞ պայքարել մենաշնորհների դեմ»:
Հաղորդումը կվարի Լուսինե Բուդաղյանը:
Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը:
Հիշեցնում ենք, որ մեր կայքում չեն հրապարակվում տրանսլիտով գրված կամ վիրավորանք պարունակող մեկնաբանությունները: