Լրահոս
Օրվա լրահոսը

Նույն հարցի վերաբերյալ կան երկու իրարամերժ դատական ակտեր

Հոկտեմբեր 28,2016 15:00

Բաց նամակ վարչապետին

Հարգելի վարչապետ, ի սկզբանե իմ գործին վերաբերող բոլոր գործողություններն ապօրինի են: Ժառանգական իրավունքով հայրիկիս գույքը եւ հողը անցել է ինձ: Մայրս, որը հայրիկիս հետ զագսով չէր անցել, 2 սենյակ ներքին կարգով վաճառել է՝ 12 քմ Վ. Ենոքյանին եւ 17 քմ՝ Սպ. Գեւորգյանին: Հետագայում տեսնելով նրանց ոտնձգություններն իմ ունեցվածքի նկատմամբ, դատով չեղյալ է համարել տվել իր գործարքը եւ նախկին Գերագույն դատարանն էլ հաստատել է այն: Տնատերեր եղել ենք ես եւ հայրս, ոչ ես, ոչ հայրս ոչ մի գործարք չենք կատարել:

Մորս մահից հետո Վ. Ենոքյանն ապօրինի շինություն է կառուցել, կտրատել կանաչ ծառերը, Կենտրոնի թաղապետը իր աշխատակիցներով նպաստել են դրան: Իսկ քաղաքապետարանի, թաղապետարանի եւ ճարտապետական բաժնից կազմված մի խումբ «գռփողներ» կարողացան մեկի հողը եւ գույքը վաճառել մյուսին: Ճարտարապետին բանտարկեցին 4 տարի ազատազրկման: Քաղաքապետարանը տվել է սեփականաշնորհում Վ. Ենոքյանին՝ որոշման հիմքում դնելով չկայացած դատ: Հետագայում իմ փաստաբանը գործը ուղղեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան, այստեղի ատյաններով գործը համարելով ավելորդ: Եվրադատարանից եկավ պատասխան, որ 1 տարի իմ գործը կպահպանվի իրենց մոտ, պետք է անցնել մյուս ատյաններով: Իմ նոր փաստաբանը զբաղվեց այդ գործով, բայց ոչ մի տեղ չընդունվեց՝ պատճառաբանելով, որ ժամկետանց է:

Քաղաքապետարանի ճնշման տակ իմ նախկին փաստաբանը գործը փակուղու առաջ է կանգնեցրել: Քաղաքապետարանում 3 անգամ ընդունելություն եղավ, բայց արդյունքում հայցը չլուծվեց (իմ ներկայությամբ ծեծկռտուք է եղել): Նրանք, ովքեր Ենոքյանից վերցրել են կաշառք, թույլ չեն տվել, որ իմ գույքն ինձ վերադարձնեն. ստացա գրություն Քասարյանի ստորագրությամբ, որ վերադարձրել են իմ գույքը, բայց ինձ չէին հաղորդել: Նորից վերականգնել էին Ենոքյանի սեփականաշնորհումը: Իմ նոր բողոքին պատասխանել են, որ փաստաթղթերի փաթեթը ստանալուն պես գործին կտրվի նոր ընթացք: Բայց այդ ընթացքը չեղավ: Նորից փաստաբանների պալատի միջոցով հարցում արվեց: Պատասխանեցին՝ դիմեք դատարան: Իսկ դատերը փակված են: Դիմեցի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչություն: Նրանք գործին ընթացք տվեցին: Բայց, երբ թաղապետարան-քաղաքապետարանը տեղեկացավ, գործը փորձեցին կարճել: Դատավոր Ա. Բեկթաշյանը երկար ժամանակ այս գործին ընթացք չէր տալիս՝ 8-9 անգամ նիստերը հետաձգելով: Դիմեցի «Առավոտին». կարճվել է գործը: Մի՞թե արդարությունը մեր երկրում չպետք է գործի:

Խնդրում եմ Ձեր կողմից լիազորված ներկայացուցչի հսկողությամբ վերահսկիչ-բողոքն անցկացնել:

Իսկ Գեւորգյան Սպարտակի աղջիկն ասում է, որ իր հայրը ստացել է սեփականաշնորհում (կադաստրի միջոցով) Գերագույն դատարանի որոշմամբ: Մի՞թե նույն գործի համար Գերագույն դատարանը կարող էր 2 տարբեր որոշումներ տալ:
Ձեր անկողմնակալ ներկայացուցչի միջոցով խնդրում եմ լույս սփռել այս գործի վրա: Ներկայումս իմ ձեռքում 2 սենյակ կա: Այս քաշքշուկից եղբայրս ինֆարկտ է ստացել (հայրս նրան պատվիրել էր 2-րդ հարկը կառուցել, բայց միջոցներ չունենալու պատճառով չի կառուցել): Նրա ընտանիքը 6 հոգով տեղավորվել են մի սենյակում, իմ հարաբերությունները շատ սառն են եղբորս կնոջ հետ, տղան ունի հարսնացու, որին ներս չի կարող բերել:
Սեփականաշնորհման հարցը պետք է հստակեցվի, որպեսզի ի հայտ չգան նոր հետնորդներ:

ՄԱՅՐԱՆՈՒՇ ԱՂԱԲԱԲՅԱՆ

Թոշակառուի խնդրին անդրադարձել է հոկտեմբերի 18-ի «Առավոտը»՝ «76-ամյա կինը բողոք ունի հետաքննիչի եւ դատախազի դեմ» հրապարակմամբ:

 

«Առավոտ»

27.10.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31