Լրահոս
Օրվա լրահոսը

Ուրիշի անձնագրով փորձել է անցնել Վրաստան՝ արտասահմանյան բժիշկների մոտ ստուգվելու

Հոկտեմբեր 27,2016 22:33

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի բնակիչ, 1992թ. ծնված Ռոբերտ Դավթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նպատակ ունենալով մեկնել Վրաստանի Հանրապետություն եւ գիտակցելով, որ իր ՀՀ անձնագրի օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետն անցել է, դրանով չի կարող հատել ՀՀ պետական սահմանը, դիմել է այլ միջոցի:

Նա նույն բնակավայրի բնակիչ Վիրաբ Քամալյանի ավտոմեքենայից գաղտնի հափշտակել է նրա ՀՀ քաղաքացու անձնագիրը.որի միջոցով 2016թ. ապրիլի 5-ին փորձել է հատել ՀՀ պահպանվող պետական սահմանը,սակայն ՀՀ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի աշխատակիցների կողմից ստուգման արդյունքում պարզվել է, որ նշված անձնագիրը չի պատկանում այն ներկայացրած անձին:

Berdi-dataran

Ռ. Դավթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 324 հոդվածի 1-ին մասով («Քաղաքացու անձնագիրը կամ նույնականացման քարտը կամ կարեւոր այլ փաստաթուղթ հափշտակելը») եւ 34-329 հոդվածի 1-ին մասով(«Առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը հատելու փորձը»): Ռ. Դավթյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Մինչ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում դատաքննությունը սկսվելը, Ռ. Դավթյանը միջնորդել է դատաքննությունն անցկացնել արագացված կարգով, նա հայտարարել է, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետեւանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է դրա հետ: Դատարանը բավարարել է այդ միջնորդությունը: Դատարանը Ռ. Դավթյանի պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող հանգամանք է դիտել այն, որ նա բնութագրվում է դրական,վատառողջ է,որի պատճառով խաղաղ ժամանակ ոչ պիտանի է ճանաչվել զինվորական ծառայության համար: Դատարանը մեղմացուցիչ հանգամանք է համարել նաեւ այն, որ Ռ. Դավթյանն ընդունում է մեղքը, հանցանքի կատարման պատճառ նշելով Վրաստանում գտնվող արտասահմանցի բժիշկների մոտ շտապ ստուգման գնալը, անկեղծորեն զղջում է կատարած արարքի համար,նրա խնամքին են գտնվում մայրը եւ չաշխատող կինը:

Դատարանը նախկինում դատված Ռ. Դավթյանի պատասխանատվությունը եւ պատիժը ծանրացնող հանգամանք է համարել հանցանքը կատարելու ռեցիդիվը: Հոկտեմբերի 6-ին դատավոր Զոյա Զաքինյանը Ռոբերտ Դավթյանին մեղավոր է ճանաչել նրան առաջադրված հոդվածով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 66 հոդվածի 3-րդ մասի կիրառմամբ, նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու սկզբունքով նրան վերջնականապես դատապարտել տուգանքի՝ 400 հազար դրամի չափով:

Քրեական գործով մեղադրողը այդ վճիռը բողոքարկել է քրեական գործերով վերաքննիչ դատարան:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31