Աշխատանքային այցով Փարիզում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի՝ Հայաստանի հետ խորհրդարանական բարեկամության խմբերի անդամներին։
Հանդիպմանն անդրադարձ արվեց հայ-ֆրանսիական հարաբերությունների ամրապնդման նպատակով համատեղ ձեռնարկվող ջանքերին և իրականացվող ծրագրերին։ Այս համատեքստում շեշտվեց խորհրդարանականների կարևոր դերակատարությունը։
Նախարար Նալբանդյանը խորհրդարանականներին ներկայացրեց ղարաբաղյան կարգավորման գործընթացի առաջ մղման համար համապատասխան պայմանների ստեղծման նպատակով Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը:
ՀՀ ԱԳՆ ղեկավարը ֆրանսիացի օրենսդիրներին տեղեկացրեց Հայաստանում ընթացող բարեփոխումների մասին։
Կարդացեք նաև
Էդվարդ Նալբանդյանը և ֆրանսիացի խորհրդարանականներն անդրադարձան մի շարք արդիական տարածաշրջանային խնդիրների և դրանց հանգուցալուծման հնարավորություններին։
ՀՀ ԱԳՆ