Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Գյումրու մանկավարժական ինստիտուտի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Սահակ Մինասյանը իր պաշտոնավարման հարյուր օրվա կապակցությամբ մամուլի ասուլիս էր հրավիրել։
Լրագրողները նրանից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ Գյումրու մանկավարժականի ռեկտորի պաշտոնը հանձնվեց իրեն, մի՞թե պատճառն այն չէր, որ ՀՀԿ-ն, որը որոշել էր Գյումրու ՏԻՄ ընտրություններում քաղաքապետի թեկնածու առաջադրել Սահակ Մինասյանին, փոշմանեց ու որպեսզի չնեղացնի նրան, հանձնեց Գյումրու մանկավարժականի ռեկտորի պաշտոնը։ Սահակ Մինասյանը բացարձակապես չհամաձայնեց այս հարցադրման հետ՝ նշելով, որ ինքը ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի աշխատանքը ստանձնել է ՏԻՄ ընտրություններից առաջ։
«Բացի այդ եթե Հանրապետական կուսակցությունը ՏԻՄ ընտրություններին մասնակցել է դաշինքով, սա չի նշանակում, թե ես ընտրություններին չեմ մասնակցել, այլ խնդիր է, թե ո՞վ է գլխավորել ցուցակը, սա արդեն մեր կուսակցության ներքին քաղաքական որոշումն է»։
Հարցին էլ՝ թե ձեր կարծիքով Սամվել Բալասանյանը ընտրվե՞ց, թե՞ նշանակվեց քաղաքապետ, Սահակ Մինասյանն ասաց․ «Այստեղ կարծելու խնդիր չկա, երբ գործ ունենք փաստի հետ, նա ընտրվեց քաղաքապետ»։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Գլխավերևում կախված նկարը շա՜տ խոսուն է․․․