Լրահոս
Օրվա լրահոսը

Էդվարդ Նալբանդյանը Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ կքննարկի ԼՂ հարցը

Հոկտեմբեր 27,2016 20:08

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էյրոն այսօր ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ կքննարկի երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաև Ղարաբաղյան կարգավորման հարցը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», լրագրողներին ասել է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռոմեն Նադալը:

«Ժան-Մարկ Էյրոն այսօր կընդունի Հայաստանի իր գործընկեր Էդվարդ Նալբանդյանին: Դա հնարավորություն կտա խթան տալ հայ-ֆրանսիական հարաբերություններին, մասնավորապես երկկողմ համագործակցության վերաբերյալ 2 համաձայնագիր ստորագրելու օգնությամբ»,- ասել է Նադալը:

Բացի այդ, նախարարները կքննարկեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկները, որպեսզի «բանակցությունների միջոցով խաղաղ և կայուն լուծում գտնեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը»:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31