Հայաստանի երիտասարդական հիմնադրամը նոյեմբերի 10-17-ը կազմակերպում է մի շարք միջոցառումներ՝ նվիրված երիտասարդական և ուսանողական տոներին։ Նոյեմբերի 15-ին նշված միջոցառումների շրջանակներում հանդես կգա Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը։
Կներկայացվեն «Մոսֆիլմ» և «Հայֆիլմ» նախագծերը։ Համերգը տեղի կունենա «Արամ Խաչատրյան» համերգասրահում, այն կղեկավարի իտալացի դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն։ Հանդիսատեսը կունկնդրի խորհրդային և հայկական սիրված ֆիլմերի մեղեդիները։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին նշվում է Երիտասարդության համաշխարհային օրը, իսկ նոյեմբերի 17-ին՝ Ուսանողության միջազգային տոնը։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ