Հոկտեմբերի 27-ին Դիլիջան քաղաքում (Տավուշի մարզ) տեղի ունեցավ Եվրաակումբի բացման արարողությունը: Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատար պարոն Դիրկ Լորենցը հանդես եկավ ողջույնի խոսքով և ազդարարեց ք. Դիլիջանում Եվրաակումբի մեկնարկը: Ք. Դիլիջանում Եվրաակումբ ծրագրի տեղական գործընկերն է Դիլիջանի Զարգացման Հիմնադրամը: Միջոցառման բացման արարողությանը մասնակցեց նաև ք. Դիլիջանի քաղաքապետարանի երիտասարդության հարցերով պատասխանատուն:
Միջոցառման մասնակցել են երիտասարդներ Դիլիջան համայնքի տարբեր կրթական հաստատություններից և տեղական հասարակական կազմակերպություններից:
Եվրաակումբներ ծրագրի հիմնական նպատակն է կրթել ու տեղեկացնել Հայաստանի երիտասարդներին ԵՄ կառույցների և ԵՄ-Հայաստան հարաբերությունների մասին: Եվրաակումբներ ծրագրի մեկ այլ առանցքային նպատակն է խթանել քաղաքացիական ակտիվությունը և բարելավել Եվրամիության մասին գիտելիքները և եվրոպական իրազեկվածության մակարդակը հայ երիտասարդության շրջանում: Սույն նախաձեռնության միջոցով եվրոպական երիտասարդական ՀԿ-ների հետ երկարաժամկետ կապ կստեղծվի։ Մոտակա մեկ ամսվա ընթացքում նախատեսված է նմանատիպ երիտասարդական ակումբների բացումը ՀՀ մնացած բոլոր մարզերում: Այս պահին արդեն իսկ գործում են Գորիսի, Եղեգնաձորի և Երևանի Եվրաակումբները:
Ծրագիրն իրականացվում է AEGEE-Երևան/Երևանի Եվրոպական Ուսանողների Ֆորում երիտասարդական ՀԿ-ի կողմից՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ:
Կարդացեք նաև
Երևանի Եվրոպական Ուսանողների Ֆորում երիտասարդական ՀԿ