Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխոստիկանապետ Հունան Պողոսյան. «Ադրբեջանի հերթական զառանցանքն է»

Հոկտեմբեր 27,2016 18:20

ՀՀ նախագահի ներկայացրած Մոսկվայում ստորագրված Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների՝ անձանց միջպետական հետախուզման մասին պայմանագիրը վավերացնելու հարցին անդրադառնալով` փոխոստիկանապետ Հունան Պողոսյանն ասաց, որ պայմանագիրը չեն վավերացրել Թուրքմենստանն ու Ուկրաինան, իսկ ՀՀ-նն ու Ադրբեջանը այն ստորագրել են վերապահումով:

Ժառանգության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը հարցրեց, թե ինչ վերապահումների մասին է խոսքը: Հունան Պողոսյանն էլ ասաց, թե որ կողմը ինչ վերապահում է նշել: Օրինակ, Ադրբեջանը նշել է. «Ադրբեջանական կողմը ելնում է այն բանից, որ պայմանագրի դրույթների իրականացման ժամանակ տեղեկատվության տրամադրումը երրորդ կողմին կարող է իրականացվել տեղեկատվություն տրամադրող կողմի համաձայնության առկայության դեպքում: Ոչ մի իրավունք, պարտավորություն եւ դրույթ ՀՀ-ի նկատմամբ չի կիրառվի, մինչեւ Հայաստանի Հանրապետության կողմից գրավյալ Ադրբեջանի հանրապետության բոլոր տարածքների ազատումն ու ագրեսիայի հետեւանքների վերացումը»:

Հունան Պողոսյանը, կարդալով Ադրբեջանի ներկայացրած վերապահումը, ասաց՝ «Իրենց հերթական զառանցանքն է»:

Հայաստանն էլ վերապահում է ներկայացրել Ադրբեջանի վերապահման կապակցությամբ, որ նույն կերպ Հայաստանը ոչ մի իրավունք, պարտավորություն Ադրբեջանի նկատմամբ չի կիրառի, մինչեւ ԼՂՀ հակամարտության կարգավորումը, որը՝ Ղարաբաղի ինքնորոշված ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների քաղաքականության եւ ԼՂՀ –ի դեմ սանձազերծած ռազմական ագրեսիայի արդյունք է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31