Այսօրվա պատգամավորներից շատերը Հոկտեմբերի 27-ի ողբերգության ականատեսը եղան: Ես նույնպես դահլիճում էի ու վիրավորներից մեկն էի: 17 տարին շատ կարճ ժամանակ է՝ ինչ-որ բան մոռանալու համար: Կարծում եմ՝ այս դեպքում ժամանակը հիշողության հետ կապ չունի: Ովքեր էլ, որ կազմակերպել էին այդ ահաբեկչությունը, փաստ է, որ չհասան իրենց նպատակին:
Մեր ժողովուրդը հետզհետե կարողացավ հաղթահարել աննախադեպ ահաբեկչության ցավը, պետությունը գործունեության բնականոն հուն վերադարձավ: 27-ի տարելիցին՝ իմ ցավակցությունը հայտնելով մեր ընկերների հարազատներին՝ ուզում եմ հաստատել, որ մարդասպանների ավերիչ նպատակները չկատարվեցին, մեր երկիրը թեկուզ դժվար և դանդաղ, բայց առաջ է գնում և գնալու է՝ իսկ դա նաև Կարեն Դեմիրճյանի, Վազգենի ու մյուսների նվիրական ցանկությունն էր:
Հերմինե Նաղդալյան
ՀՀ ԱԺ փոխնախագահ