Վերջին օրերին որոշ անձինք փորձել են բանան ներկրել Հայաստան, սակայն չի հաջողվել: «Նրանք, ովքեր բանան ներկրելու մենաշնորհ ունեն, ինչ-որ ձեւերով արգելել են»,-Կոմիտասի անվան պանթեոնում այսօր Կարեն Դեմիրճյանի հիշատակի արարողության ժամանակ լրագրողներին հայտնեց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:
Նա անուններ չհրապարակեց եւ կարծիք հայտնեց՝ չնայած մենաշնորհների դեմ պայքարի մասին վարչապետի հայտարարություններին, խաղի կանոնները չեն փոխվել եւ չեն փոխվելու. «Սամվել Ալեքսանյանի փոխարեն կգա Ալեքսան Սամվելյանը…քաղաքական որոշում չկա»: Տնտեսագետի տեղեկությունն առնչվում է միայն բանանի ներկրմանը, սակայն նա վստահեցրեց, որ այլ ոլորտներից էլ առաջիկայում ահազանգեր կստանա:
Վահագն Խաչատրյանը շարունակում է համոզմունք հայտնել, որ ձմռանը գազի գնի նվազում կլինի, որով կառավարությունն առաջիկա ԱԺ ընտրություններին ընդառաջ «նվեր» կանի հասարակությանը:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ