Լրահոս
Օրվա լրահոսը

«Դեֆոլտի» շեմին ենք». տնտեսագետը՝ Տեր-Պետրոսյանի «ահազանգի» մասին (Տեսանյութ)

Հոկտեմբեր 27,2016 17:30

«ՀՀ-ն ինչ-որ առումով կանգնած է անվճարունակության շեմին: Այդ ահազանգը նրա մասին է, որ տնտեսությունը գահավիժում է, զարգացման ռեսուրսները վերջացել են: Իշխանությունը պետք է նոր մոտեցումներով փորձի վիճակը շտկել»,-Կոմիտասի անվան պանթեոնում 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհը դարձած ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի հիշատակի արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը՝ անդրադառնալով ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ վերջերս հնչեցրած հայտարարությանը:

Հիշեցնենք՝ Լեւոն Տեր-Պետրոսյանն ասել էր. «Մեր երկրին մոտ ժամանակներս սպառնում է իրական տնտեսական աղետ` այս անգամ թաքնված ԴԵՖՈԼՏ «բարեհունչ» անվան տակ»:

Վահագն Խաչատրյանն անդրադարձավ Կենտրոնական բանկի պնդումներին, թե դեֆոլտի վտանգ չկա. «Պետական պարտք վերցնելու հնարավորություն չունենք, ինչի՞ հաշվին ենք այն սպասարկելու»: Վահագն Խաչատրյանը համոզմունք հայտնեց, որ Հայաստանը «դեֆոլտի» շեմին է:

Մանրամասները՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31