Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ադրբեջանցի չոբանն ու ոչխարի հոտը՝ հայկական դիրքերի առաջ

Հոկտեմբեր 27,2016 17:25

Հայաստան- Վրաստան միջպետական ավտոճանապարհի մաս կազմող Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի մի հատված ձգվում է ադրբեջանական հենակետերի դեմ-դիմաց: Չնայած գործում է Ոսկեպար-Բաղանիս շրջանցիկ, Հարսնաքարով անցնող ավտոճանապարհը, սակայն վարորդների բացարձակ մեծամասնությունը գերադասում է երթեւեկել սահմանագոտով ձգվող հիմնական ճանապարհով: Սահմանի այդ հատվածում այժմ հարաբերական անդորր է:

Հայ սահմանապահները մեզ հայտնեցին, որ իրենց դիմաց, ադրբեջանական հենակետերի կողքին հաճախ Ղազախի շրջանի Ղուշչի- Այրում գյուղի հովիվը մի քանի հարյուր ոչխար է արածեցնում: Ադրբեջանցի հովիվն ու ոչխարի հոտը մեր դիրքերից մոտ 400 մ հեռավորությամբ են լինում:

Եղել են դեպքեր, երբ ադրբեջանական հենակետերից գնդակոծել են սահմանի եզրով ձգվող ճանապարհը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31