Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռոգոզինը պետք է հասկանար, որ դիպչում է յուրաքանչյուր հայի ցավոտ կետին». Դենիս Դվորնիկով

Հոկտեմբեր 27,2016 17:21

Ռուսաստանի նկատմամբ հայ հասարակության դրական վերաբերմունքը և Ռուսաստանի՝ որպես գլխավոր գործընկերոջ ընկալումը 17%-ով նվազել է:

«Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսին ռուս հրապարակախոս, Միջազգային իրավունքի ռուսական ասոցիացիայի անդամ Դենիս Դվորնիկովն այս ցուցանիշն աղետալի բնութագրեց:

Տեղեկացնենք, որ նման պատկեր ստացվել է Եվրասիական բանկի հետազոտական կենտրոնի կողմից անցկացված ուսումնասիրության արդյունքներով:
Սա պարոն Դվորնիկովը համարում է ռուսական դիվանագիտության հետևանք: Ըստ նրա` այս ցուցանիշի առնվազն 10 տոկոսի համար պատասխանատու է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինն իր հայտարարություններով.  «Նա պետք է զգույշ լիներ այն ժամանակ, երբ ապրիլին հայտարարում էր, թե Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքն ինքը սովորական է համարում: Ցանկացած բարձրաստիճան պաշտոնյա պետք է գիտակցի, որ դա ցավոտ կետ է յուրաքանչյուր հայի, առավել ևս ԼՂՀ յուրաքանչյուր քաղաքացու համար: Եվ հենց ցավոտ կետերը «կոխրճելու» հասկացության բացակայությունն է ստեղծված իրավիճակի գլխավոր ախտանիշներից մեկը:»:

Ըստ Դենիս Դվորնիկովի` պատճառներից է նաև ռուս հասարակության` հայաստանյան իրողությունների ընկալման բացակայությունը` էմպատիայի բացակայությունը, այսինքն` դիմացինի զգացողությունը ընկալելու, կարեկցելու ունակությունը:

Որպես ստեղծված իրավիճակի դրդապատճառ՝ ռուս հրապարակախոսը առանձնացրեց գործարար Լևոն Հայրապետյանի ձերբակալությունը, ազգությամբ հայ ՌԴ քաղաքացի Մարատ Ուելդանովի՝ Բաքվում ձերբակալությունը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31