«Հոկտեմբերի 27-ի ողբերգության հետեւանքներն ամբողջությամբ հաղթահարված չեն: Մեր երկրի շարունակական անկումը նաեւ հետեւանք է այն հանգամանքի, որ հասարակությունն ամբողջությամբ չբավարարվեց քննության արդյունքներով»,-Կոմիտասի անվան պանթեոնում 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհը դարձած ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի հիշատակի արարողության ժամանակ Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը:
Մեր հարցին՝ ինչո՞ւ «Հոկտեմբերի 27» տեսած հասարակության մի զգալի հատված հուլիսին սատարեց բռնի ուժով քաղաքական հարցեր լուծելու տարբերակը, Վլադիմիր Կարապետյանն այսպես արձագանքեց. «Կարծում եմ՝ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ անկախությունից ի վեր ՀՀ-ում իշխանափոխություն չի եղել: Ժողովուրդը չի հավատում, որ ընտրություններով կարելի է իշխանություն փոխել: ՀԱԿ-ը հայտարարել է, որ «Սասնա ծռերի» քայլը չի բերելու Հայաստանի բարգավաճմանը»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ