Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյան. «Քանի Հոկտեմբերի 27-ի գործը չի բացահայտվել, այս երկիրն ապագա չունի» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 27,2016 16:55

Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նաեւ Սերժ Սարգսյանի հետ Հոկտեմբերի 27-ի մասին խոսակցությանը:

«Ինքը չի ասել, որ մի օր կասի, թե ով է կազմակերպել: Ես ասացի՝ դու էլ ես մտածում, որ այս 5-ն են ու վերջ, ինքն ասաց՝ ոչ, ես այդպես չեմ մտածում: Ես էլ հարցրել եմ, իսկ ի՞նչ ես մտածում, ասել է՝ պահը կգա կասեմ: Ինքը չի ասել, ավելին՝ ինքը ոչինչ չի արել, որ Հոկտեմբերի 27-ի գործի անջատված մասով որեւէ գործընթաց տեղի ունենա, ինքն արդեն 8 տարի է երկրի նախագահ է: Այդ ընթացքում բազմաթիվ բաներ եղան, որոնց ընթացքում կարելի էր Հոկտեմբերի 27-ի անջատված մասով գործը բացել եւ փորձել հասկանալ՝ կա՞ արդյոք արտաքին քաղաքական հետք, թե՞ չկա, ներքաղաքական շահագրգռվածություն կա՞ր, թե՞ չկար»,- ասաց նա:

Արամ Սարգսյանը նշեց, որ դատավոր Սամվել Ուզունյանը գործով բազմաթիվ առանցքային վկաների չի հարցաքննել. «Ո՞վ է ճնշում գործադրել Սամվել Ուզունյանի վրա, եղե՞լ են արդյոք ճնշումներ, որ ինքն արագացնի, թե՞ ոչ, ճնշումների արդյունքո՞ւմ է, որ Սամվել Ուզունյանը հիվանդացել է, թե՞ ոչ: Եթե Սերժ Սարգսյանը սրանում շահագրգռված լիներ, այդ գործը կաներ: Բայց իրենց չշահագրգռվածությունը հիմնավորում է այս հանրության մտորումները: Այս հանրությունը մտածում է իր մասին կենցաղային մակարդակով, ու դրա մեղավորները իրենք են, ոչ թե ես ու Ստեփան Դեմիրճյանը, որ կասկածում ենք բոլորին»:

Հարցին, թե իր կարծիքով կբացահայտվի՞ գործը, Արամ Սարգսյանը պատասխանեց. «Քանի չի բացահայտվել, այս երկիրն ապագա չունի, իհարկե՛, կբացահայտվի»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31