Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե «Հոկտեմբերի 27» չլիներ, Արցախը կլիներ բանակցային կողմ». Անահիտ Բախշյան (Տեսանյութ)

Հոկտեմբեր 27,2016 16:25

«Ահաբեկչությամբ իշխանության փոփոխությունը ցանկացած դեպքում ընդունելի չէ: Մարդ սպանելով՝ անօրեն ճանապարհով հնարավոր չէ օրինականություն հաստատել»,-

Կոմիտասի անվան պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհ դարձած ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի շիրիմին այցելած Անահիտ Բախշյանը՝ զուգահեռներ անցկացնելով «Հոկտեմբերի 27»-ի եւ «Սասնա ծռերի» դեպքի միջեւ:

Ըստ Անահիտ Բախշյանի՝ «Հոկտեմբերի 27»-ն ունի արտաքին հասցեատեր. «Վազգեն Սարգսյանը, երբ վարչապետ էր, ասաց՝ մենք տեր ենք մեր երկրին եւ մեր երկրի շահերից ելնելով ենք իրականացնելու արտաքին քաղաքականություն, որը Ռուսաստանին ձեռնտու չէր: Այսօր էլ տեսնում ենք, թե ինչպես ենք կաթիլ առ կաթիլ կորցնում մեր ինքնիշխանությունը՝ Ռուսաստանի ազդեցությամբ»:

Անահիտ Բախշյանի խոսքով՝ եթե «Հոկտեմբերի 27» չլիներ, Արցախը կլիներ բանակցային կողմ. «Առանց Արցախի որեւէ հարց չէր լուծվի»:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 27-ին սպանվել էին Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը եւ Ռուբեն Միրոյանը, նախարար Լեոնարդ Պետրոսյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31