Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Դեմիրճյանը եւ Վազգեն Սարգսյանը դեմ էին Մեղրիի փոխանակմանը. «Հոկտեմբերի 27»-ի պատճառը՝ ըստ Աշոտ Մանուչարյանի (Տեսանյութ)

Հոկտեմբեր 27,2016 16:15

«ՀՀ-ում երկար տարիներ իշխում է խորթ արժեհամակարգ: Քանի այն գործում է՝ ոչինչ չենք կարողանա բացահայտել, որովհետեւ դառնում ենք երկիրը բզկտող, իրար ոչնչացնող»,-Կոմիտասի անվան պանթեոնում Aravot.am-ի հետ զրույցում ասաց 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհը դարձած ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի շիրիմին այցելած՝ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:

Նա ընդգծեց, որ ինքնությունը կորցրած եւ խեղճացած երկիրն անգամ չի ուզում «իմանալ»՝ արդյոք եղելությո՞ւն է «Հոկտեմբերի 27»-ի ողբերգության հետ կապված վարկածը. «Այդ ժամանակ արտաքին ուժերի կողմից որպես Ղարաբաղի խնդրի լուծում ՀՀ-ին պարտադրվում էր Մեղրիի փոխանակման տարբերակը. մենք հանձնում էինք Մեղրին, փոխարենը՝ ստանում Լաչինն ու Ղարաբաղը: Դա բերելու էր նրան, որ ՀՀ-Ղարաբաղ համակարգը հայտնվելու էր թուրքական «տոպրակում», եւ Հայաստանի կազմաքանդումը դառնում էր ժամանակի հարց: Այս բանին դեմ են եղել Կարեն Դեմիրճյանը եւ Վազգեն Սարգսյանը: Մեծ է հավանականությունը, որ եղածը կապված է դրա հետ»:

Հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ «Հոկտեմբերի 27» տեսած հասարակության մի զգալի հատված հուլիսին  սատարեց բռնի ուժով քաղաքական հարցեր լուծելու տարբերակը: «Բռնի ուժով քաղաքական հարցեր լուծելու մասին չէ խոսքը: Նման հարցերը լուծվել են մինչեւ հուլիսի դեպքերը, դրանից շատ առաջ եւ այսօր: Երբ իշխանությունը հանցագործություն է կատարում, ոտնահարում է բոլոր իրավունքները, դա չի նշանակում, թե վերջինիս կատարած բռնությունն օրինական է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31