Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պարգևատրել է մի շարք արտասահմանյան մշակույթի գործիչների, այդ թվում ՀՀ նախկին մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին: Այս մասին հայտնում է «Իզվեստիա» թերթը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Պուշկինի մեդալով են պարգևատրվել Հայաստանի մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը, Ղրղըզստանի Ռուսաց լեզվի և մշակութային ժառանգության կենտրոնի ղեկավար Սերգեյ Պերեմիշլինը, Ռուսաց լեզվի և գրականության դասավանդման ավստրիական ասոցիացիայի գլխավոր քարտուղար Էրիխ Փոյնթները, Չեխովի անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի տնօրեն, Մոլդովայի քաղաքացի Կոնստանտին Խարեթը:
Բացի այդ, Բարեկամության շքանշանով է պարգևատրվել սերբ կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցան՝ երկու ժողովուրդների միջև բարեկամության և համագործակցության ամրապնդման, արտասահմանում ռուսաց լեզվի և մշակույթի պահպանման ու տարածման համար:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ