Լրահոս
Օրվա լրահոսը

Ներկայացվել է Հայաստանի լավագույն փորձը

Հոկտեմբեր 27,2016 15:52

Լոնդոնի «Հիգիենայի և արևադարձային բժշկության դպրոցի» և Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ ՀՀ Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը ներկայացրել է կարմրուկի և կարմրախտի էլիմինացման խոչընդոտների հաղթահարմանն ուղղված Հայաստանի Հանրապետության արդյունավետ, լավագույն փորձը՝ որպես օրինակելի այլ երկրների համար:

Եվրոպական երկրների ստանձնած պարտավորության համաձայն ՝ Եվրոպական տարածաշրջանում մինչև 2015 թվականը կարմրուկի և կարմրախտի վիրուսների տեղական փոխանցումը պետք է վերացված լիներ: Չնայած առաջընթացին՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ 53 երկրից 34-ում 2014 թվականին ընդհատվել է մեկ կամ երկու հիվանդության տեղական փոխանցումը, սակայն դեռևս շարունակում են արձանագրվել բռնկումներ: Նպատակը մեկն է՝ կարմրուկի և կարմրախտի էլիմինացումը հասանելի դարձնել նույնիսկ սահմանափակ ռեսուրսների և հնարավորությունների պայմաններում:

Հայաստանում կարմրուկի և կարմրախտի առումով համաճարակային իրավիճակը բավականին հանգիստ է՝ 2007 թվականից մեր հանրապետությունում դեպքեր չեն արձանագրվում: Առողջապահության նախարարության ճիշտ և ժամանակին իրականացրած ռազմավարության՝ կարմրուկի և կարմրախտի դեմ 2007 թվականին կատարված զանգվածային պատվաստումների շնորհիվ, իսկ հաջորդիվ՝ պլանային պատվաստումներում երեխաների 98 տոկոս ընդգրկման ապահովման արդյունքում, այսօր հաջողվել է վերահսկել այս հիվանդությունները: Մեր երկրում արդեն շուրջ մեկ տասնյակ չեն շրջանառում կարմրուկի և կարմրախտի վիրուսները, մինչդեռ Եվրոպայում (Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իսրայել, Ռուսաստան, Ուկրաինա, Ղազախստան և այլ) դեռևս բռնկումները շարունակվում են մեկը մյուսի հետևից և հանրային առողջապահության համար լուրջ խնդիր են:

Հայաստանի հարևան երկրներում՝ Վրաստանում և Թուրքիայում, դեռևս 2013 թվականից մինչև օրս շարունակվում է կարմրուկի բռնկումը և, բնակչության ակտիվ տեղաշարժի, ներքին և արտաքին միգրացիայի պայմաններում, մայիս-օգոստոս ժամանակահատվածում՝ կապված զբոսաշրջության աշխուժացման հետ, մեր երկրում վերջին 3 տարվա ընթացքում գրանցվել է կարմրուկի 10-30 բերովի դեպք: Արագ արձագանքման և ժամանակին ձեռնարկված համալիր հակահամաճարակային միջոցառումների շնորհիվ` դեպքերը շարունակություն չեն ստացել, և կարմրուկի վիրուսների տեղական փոխանցում չի գրանցվել: Այս ամենին նպաստում է նաև բնակչության շրջանում կոլեկտիվ իմունիտետի առկայությունը, ինչպես նաև ԿԿԽ (կարմրուկ-կարմրախտ-խոզուկ) պլանային պատվաստումներում բնակչության ենթակա խմբերի ընդգրկման ցուցանիշների կայուն բարելավումը:

Նշենք նաև, որ 2010 թվականից նպատակային խմբերում (1 և 6 տարեկան) երեխաների 97%-ն ընդգրկվել են երկու դեղաչափ ԿԿԽ համակցված 2 դեղաչափ պատվաստումներում` 2006 թվականի 90-92%-ի փոխարեն, որը գերազանցում է 2015 թվականին Հազարամյակի զարգացման նպատակների համար սահմանված 96% ցուցանիշը:

Զեկույցի մանրամասներին կարող եք ծանոթանալ Լոնդոնի «Հիգիենայի և արևադարձային բժշկության դպրոցի» կայք էջում՝

https://www.lshtm.ac.uk/newsevents/events/2016/09/measles-and-rubella-in-europe-a-process-of-elimination,
https://panopto.lshtm.ac.uk/Panopto/Pages/Viewer.aspx?id=b7273000-94ad-47da-badc-ebf1bf02eeba

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31