«Հայ ազգային կոնգրես»-ի ներկայացուցիչներն այսօր այցելեցին Կոմիտասի անվան պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհ դարձած ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի հիշատակին: Պանթեոն էր եկել նաեւ հոկտեմբերի 27-ին սպանված վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը:
Նա խոնարհվեց եւ համբուրեց Կարեն Դեմիրճյանի այրու՝ Ռիմա Դեմիրճյանի ձեռքը: Արամ Սարգսյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ