Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Քաղավիացիայի ներկայիս ղեկավարը՝ իր նախորդի մասին. «Ո՞նց եք պատկերացնում «Լյուֆթանզայից» կաշառք պահանջեն» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 27,2016 15:34

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանից հետաքրքրվեցին՝ նախկին պետ Արտյոմ Մովսիսյանի պաշտոնանկության մասին: Ըստ որոշ լուրերի, ինչպես նշեցին լրագրողները, նա հեռացվել է աշխատանքից կոռուպցիոն բացահայտումների պատճառով. նա գերմանական հայտնի «Լյուֆթանզա» ավիաընկերությունից մեր ավիաշուկայում գործելու համար կաշառք էր պահանջել: Այս առնչությամբ պարոն Ավետիսյանն ասաց. «Իմ սկզբունքների մեջ մտնում է հետ չնայել ու խոսել միայն այսօրվա, ապագայի մասին, բայց սա զավեշտալի խոսակցություն է: Ես դա համարում եմ ուղղակի անիմաստ: Ո՞նց եք պատկերացնում ռեալ կյանքում, որ «Լյուֆթանզայի» նման կազմակերպությունից կաշառք պահանջեն որեւէ երկրում»:

Արդյոք «բաց երկնքի» քաղաքականության ներկայիս վիճակը բավարարո՞ւմ է վարչության պետին, այս հարցին էլ ի պատասխան՝ պարոն Ավետիսյանն ասաց. «Ոչ, թող հանկարծ չթվա որեւէ մեկին, որ ես ասում եմ, թե Հայաստանում ավիատոմսերի գներն էժան են, Հայաստանի շուկան դիվերսիֆիկացված է ու մենք խնդիր չունենք: Մենք բազմաթիվ խնդիրներ ունենք, բավական ակտիվ աշխատում ենք ու աշխատելու ենք: Տոմսերը, ես կարող եմ ասել, որ կէժանանան»:

Երբ լրագրողները համեմատություն արեցին Վրաստանի եւ Հայաստանի ավիատոմսերի միջեւ, նշելով, որ հարեւան երկրում ավելի էժան են, այս առնչությամբ էլ պարոն Ավետիսյանը նշեց, որ Վրաստանը «բաց երկնքի» քաղաքականությանն անցել է դեռեւս 10 տարի առաջ. «Սա նշանակում է, որ մենք մի փոքր ուշացումով ենք մտել այստեղ: Ժամանակ է պահանջվում, որպեսզի աշխարհն ադապտացվի դրան, որպեսզի հասնի այն իրողությունը, որ Հայաստանը պատրաստ է վերանայել համաձայնագրերը, պատրաստ է տալ հնարավորություններ՝ այստեղ ավիափոխադրումներ իրականացնելու համար: Պտուղներն արդեն իսկ տեսանելի են, տոմսերն էժան չեն, աշխատելու տեղ կա, բայց եկեք ընդունենք, որ տոմսերը նաև էժանացել են»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31