«17 տարի՝ օր չի լինում, որ չհիշենք, սա հոգեբանորեն շատ ծանր է…ուղղակի այդ հանցագործությունը խաթարեց մեր ամբողջ կյանքը, հասարակության հանգիստը, հավատը…»,-Կոմիտասի անվան պանթեոնում այսօր 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ողբերգության տարելիցի հիշատակի միջոցառման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց հոկտեմբերի 27-ին սպանված Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանի այրին՝ Ռիմա Դեմիրճյանը:
Նա նշեց, որ Կարեն Դեմիրճյանի երազանքն էր անկախ եւ հզոր Հայաստանը. «Ասում էր՝ անկախությունը լավ բան է, բայց պետք է այն ապահովես»:
Ռիմա Դեմիրճյանը կարծիք հայտնեց, որ ոճրագործության պատվիրատուները չեն բացահայտվի. «Ամեն ինչ մինչեւ վերջ մտածված էր: Սա շատ հմուտ կազմակերպված քաղաքական սպանություն էր»:
Կարդացեք նաև
Տիկին Ռիման «Հոկտեմբերի 27»-ի եւ «Սասնա ծռերի» դեպքի միջեւ զուգահեռներ չի տեսնում. «Նման չէ…Դա ուղղակի կուտակված դժգոհություն էր («նկատի ունի Սասնա ծռերին»,-խմբ.):
ՀԱԿ անդամներն այսօր այցելեցին Կոմիտասի անվան պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհը դարձած ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի շիրիմին։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ