Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Սերգեյ Ավետիսյանի, Գյումրի-Մոսկվա չվերթում 10 հազար դրամանոց տոմսեր են լինելու (Տեսանյութ)

Հոկտեմբեր 27,2016 15:17

Գյումրիի Շիրակ օդանավակայանից դեպի Մոսկվա, ինչպես տեղեկացրել էր  քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը, եկող ամսվանից ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունը թռիչքներ է իրականացնելու:

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն ասաց, որ այդ թռիչքները մատչելի կլինեն, ավիատոմսերը կվաճառվեն՝ սկսած 10 հազար դրամից:

Պարոն Ավետիսյանի ներկայացմամբ՝ սա նախադեպ է, որ բյուջետային ավիաընկերությունը մուտք է գործում հայկական շուկա այն ձեւաչափով, որով պետք է թռիչքներ կատարի. «Մասնավորապես, մենք բազմիցս խոսել ենք այն մասին, որ Գյումրիի Շիրակ օդանավակայանը նախատեսել ենք զարգացնել որպես հենց բյուջետային ավիաընկերությունների համար աշխատող օդանավակայան: Եվ սա հենց այդ դասական օրինակն է, որը տեղի է ունենում այս պահին»:

Արդյոք մրցունակ է Շիրակ օդանավակայանը, լրագրողներից մեկի հարցին ի պատասխան՝ պարոն Ավետիսյանն ասաց.«Առհասարակ ավիաընկերությունները սեգմենտավորված տեղեր են վաճառում, ես նկատի ունեմ իքս քանակի տեղերը իքս գնով: Երբ մենք հայտարարեցինք, որ սկսած 10 հազար դրամից ավիատոմսեր են լինելու, այո, այդպես էլ կա: Դուք կարող եք մտնել «Պոբեդա» ավիաընկերության կայքէջը եւ կտեսնեք, որ իր կողմից սպասարկվող ուղղությունները սկսվում են 999 ռուբլուց: Այո, ես կարծում եմ, նաեւ վստահ եմ, որ այդ ուղղության վրա տոմսերը լինելու են նաեւ այդ գնով: Իրենք վաճառում են տոմսեր՝ սկսած այսքանից մինչեւ այսքան գնով: Պարզ է, վերեւի մասը չի լինելու բարձր, որովհետեւ Շիրակ օդանավակայանի մրցակցային առավելությունը պետք է լինի նրանում, որ ինքը մատչելի տոմսեր առաջարկի»:

Շիրակ օդանավակայանի սպասարկման գները ցածր են, քանի որ, ինչպես ասաց վարչության պետը, այդտեղ չի գործում 10 հազար դրամը, այսպես ասած՝ «օդի փող»-ը, որը համարվում է պետտուրք:

Պարոն Ավետիսյանը նաեւ ասաց, որ չվերթների համար օգտագործվելու է «Բոինգ 737-800» տիպի ինքնաթիռ՝ 180 տեղով: Նախարարի ներկայացմամբ՝ այնպես չէ, որ հենց այդ 180 տեղի համար նախատեսված բոլոր ավիատոմսերն էլ 10 հազար դրամ են լինելու, եւ հնարավոր չէ հստակ ասել, թե մեկ օդանավում քանի տոմս կվաճառվի 10 հազար դրամով:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Այ խելոքներ,10000դրամ չէ,ռուբլի է,որը հավասար է 73 հազար դրամի:Երկու օր է այդ ապատեղակատվությունը հրամցնում եք մարդկանց…

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31