«Ամեն ինչ արվեց, որպեսզի գործը չբացահայտվի»,-Կոմիտասի անվան պանթեոնում այսօր 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ողբերգության տարելիցի հիշատակի միջոցառման ժամանակ լրագրողներին ասաց հոկտեմբերի 27-ին սպանված Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանի որդին՝ Հայաստանի ժողովրդական կուսակցության՝ ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը:
Ներկա իշխանությո՞ւնն է մեղավոր, որ գործը չի բացահայտվում հարցին՝ նա այսպես պատասխանեց. «Ներկա իշխանությունն էլ, նախկինն էլ… առաջին հերթին՝ այն իշխանությունը, որը կար այն ժամանակ, երբ տեղի ունեցավ հանցագործությունը»:
Aravot.am-ը հարցրեց՝ «Ձեր դիտարկմամբ՝ ինչո՞ւ «Հոկտեմբերի 27» տեսած հասարակության մի զգալի հատված հուլիսին սատարեց բռնությամբ քաղաքական հարցեր լուծելու տարբերակը»: «Այո, զգալի մասը սատարեց…որովհետեւ մարդիկ չեն տեսնում… Դե գիտեք ինչ, որպեսզի չլիներ նման բան, պետք էր երկրում նորմալ ընտրություններ անցկացնել, արդարություն պետք է հաստատել»,-ասաց Ստեփան Դեմիրճյանը:
Հավելենք, որ ՀԱԿ անդամներն այսօր այցելեցին Կոմիտասի անվան պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհը դարձած ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի շիրիմին։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ