Ինչպես արդեն տեղեկացրել էինք, վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստում գյուղատնտեսության նախարարին հանձնարարեց նախագծի փաթեթ ներկայացնել գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչությունը լուծարելու վերաբերյալ:
Այս տեսչության լուծարման վերաբերյալ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը փորձեց պարզաբանել, որ ուսումնասիրվել են բոլոր տեսչությունների գործառույթները, եւ մի շարք գործառույթներ հնացած են, ընդհանրապես երկրին ու բիզնեսին օգուտ չեն տալիս, եւ հենց դրանք են վերացվում:
Վարչապետն էլ գյուղատնտեսության նախարարից հետաքրքրվեց, այդ տեսչության գործառույթները բավարարո՞ւմ էին իրեն: Իգնատի Առաքելյանը պատասխանեց. «Իմ մտքին կար, որ դա պետք ա լուծարվի, ուղղակի…»: «Դե տեսնում եք, ձեր միտքը հաշվի առնելով, պարոն Առաքելյան, կրճատում ենք: Ինքն ընդհանրապես որեւէ գործառույթ չունի իրականացնելու»,-ասաց վարչապետը:
Նիստից հետո լրագրողները փորձեցին Իգնատի Առաքելյանից տեսչության լուծարման մասին որոշ մանրամասներ ճշտել: Նախարարն ասաց, որ աշխատանքների բարելավման համար նպատակահարմար է տեսչությունը լուծարել:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է աշխատակազմի ցրելուն, պարոն նախարարն ասաց, որ մարմնում կենտրոնացվի տեսչության գործառույթը, այդ մարմինն էլ կլուծի 13 աշխատակիցների հարցը: Պարոն Առաքելյանը վստահեցրեց, որ լիցենզիայի վարչության գործառույթն էլ կկենտրոնացվի մեկ այլ մարմնում:
Մանրամասն՝ տեսանյութում
Խաղողի մթերման մասին էլ նախարարն ասաց, որ աստիճանաբար գյուղացիների պարտքերը մարվում են, մոտ 500 միլիոն դրամի պարտք դեռ կա. «Աշխատում ենք նաեւ բանկի հետ, որպեսզի ֆակտորինգային համակարգ ներդնենք, որպեսզի գումարն ավելի շուտ գյուղացին ստանա, քան սպիրտ իրացնողը»:
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ