Բաթումում ընթացող 8, 10, 12 տարեկան շախմատիստների աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանի 29 ներկայացուցիչներից մեդալի համար պայքարում է միայն 12-ամյա աղջնակների մրցաշարի մասնակից Մարիամ Մկրտչյանը:
Յոթ տուրից հետո մեր շախմատիստուհին իր անվան դիմաց գրանցել է 5,5 միավոր եւ ընթանում է մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականում:
Աշխարհի առաջնության ավարտին մնացել է չորս տուր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ chessfed.am-ի