«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն արդեն մեկուկես ամիս է, ինչ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին թիմի մեկնարկային կազմ չի ընդգրկում: Ավելին, գլխավոր մարզիչը ոչ միայն ֆուտբոլիստին փոխարինման չի հանում, այլեւ նրա անունը հայտացուցակ չի մտցնում: Նրա խոսքերով, Մխիթարյանը, որ արդեն լիովին ապաքինվել է վնասվածքից եւ լավ մարզավիճակում է, այնուամենայնիվ, դեռ պատրաստ չէ խաղադաշտ մտնելուն:
Սակայն արդեն բոլորն են կռահում, որ այստեղ մի այլ բան է կատարվում, որի մասին բացեիբաց չեն խոսում ոչ Մոուրինյոն, ոչ Մխիթարյանը:
Իրեն «յուրօրինակ» հռչակած մարզչի այս դիրքորոշումից դժգոհ են բոլորը: Ֆուտբոլային փորձագետները եւ ֆուտբոլային հեղինակավոր լրատվամիջոցները իրար հերթ չտալով քննադատում են Մոուրինյոյին Մխիթարյանին խաղալու հնարավորություն չտալու համար՝ նշելով, որ Հենոն, ըստ էության, լավագույն ֆուտբոլիստներից է ոչ միայն «Մանչեսթեր Յունայթեդում», այլեւ՝ Եվրոպայում եւ աշխարհում, որ նա կարող է թիմի շարժիչն ու ամբողջ խաղի կազմակերպիչը դառնալ ու ինքն էլ գոլ խփել: Ավելին, շատ փորձագետներ Հենրիխ Մխիթարյանին համեմատում են Լիոնել Մեսսիի եւ Կրիշտիանու Ռոնալդուի հետ:
Հենրիխ Մխիթարյանին խաղադաշտում տեսնել պահանջում են նաեւ երկրպագուները, որոնք արդեն չեն խորշում մարզչի հասցեին կոշտ ու վիրավորական արտահայտություններ անելուց՝ միեւնույն ժամանակ ափսոսանք ու մտահոգություն հայտնելով Հենոյի ֆուտբոլային կարիերայի համար:
Կարդացեք նաև
Բանը հասել է այնտեղ, որ ֆուտբոլասերները Մոուրինյոյին հիվանդ են անվանում ու նշում, որ Մխիթարյանը նրա հերթական զոհը կարող է դառնալ, որ հայ ֆուտբոլիստին պետք է ազատել նրանից: Սակայն «յուրօրինակին» ոչ ոքի կարծիքը չի հետաքրքրում: Նա անդրդվելի է ու համառ: Բայց Հենրիխ Մխիթարյանն էլ պակաս համառ ու նպատակասլաց չէ:
Օրերս միջազգային լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, որ հունվարի ձմեռային տրանսֆերային պատուհանի շրջանում Մխիթարյանը կարող է հեռանալ ՄՅՈՒ-ից: Սակայն «Mirror»-ը հակառակն է ասում՝ գրելով, որ Մխիթարյանը որոշել է մնալ «Մանչեսթեր Յունայթեդում», տեղ գրավել հիմնական կազմում եւ ապացուցել, որ ինքն իսկապես լավագույններից մեկն է ակումբում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Eurosport-ի
իՐԱԿԱՆՈՒՄ ՎԵՃ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ մԽԻԹԱՐՅԱՆԻ և ՄՈՈՒՐԻՆՅՈԻ ՄԻՋԵՎ,ԵՐԿՈՒՍՆ ԷԼ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ,ՈՐ ԺԱՄԱՆԱԿԸ ԿՀԱՂԹԱՀԱՐԻ ԱՅԴ ԱՆԱԽՈՐԺՈՒԹՅՈՒՆԸ․․․
ՄԽԻԹԱՐՅԱՆԸ և իր ԳԼխ ․ մարզիչն իրար քաշքշել են ,,,