ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը կարծում է, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ոճրագործությունից դասեր քաղվել են: Aravot.am-ի հետ զրույցում տիկին Եսայանը կարծիք հայտնեց, որ ոճրագործությունից 17 տարի անց Հայաստանի ներկայիս իշխանությունը փորձում է տանել Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի գիծը, որն այն ժամանակ ընդհատվեց:
Հարցին` ինչո՞ւ մինչ օրս չեն բացահայտվել ոճրագործության իրական մեղավորներն ու պատժվել, ինչի մասին անընդհատ կասկածներ են հայտնում թե զոհերի հարազատները, թե քաղաքական եւ հանրության տարբեր շրջանակները, կա՞ իշխանության մեղավորությունը կամ բացթողումը, Մարգարիտ Եսայանը պատասխանեց. «Վիճելի բան եք ասում: Մի մոռացեք, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին հենց իշխանությունը գլխատվեց`երկրի վարչապետը, ԱԺ նախագահը, փոխնախագահը, պատգամավորներ, նախարար»:
Տիկին Եսայանը հիշեցնում է, որ ժամանակին գործի նախաքննությունը հանձնվեց Վազգեն Սարգսյանի մտերիմ մարդկանց, զոհերի իրավահաջորդներն էլ վարձել էին լավագույն փաստաբաններին. «Կարծում եմ, որ հոկտեմբերի 27-ը այնպիսի մեծ եւ ահռելի հանցագործություն էր`ուղղված ՀՀ-ի, պետության եւ պետականության դեմ եւ իմ անձնական տպավորությամբ դա նպատակ ուներ ետ մղել մեր պետության ու երկրի զարգացումը, որ որեւէ իշխանություն չէր համարձակվի այդ բեռի տակ մտնել եւ խանգարել բացահայտմանը»:
Այլ մանրամասները`տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ