«Ուզում եմ ձեզ, որպես մեր հիմնարկի ղեկավարի, խնդրել եւ պահանջել, որպեսզի դուք բացատրություն պահանջեք եւ ստանաք հետեւյալ հարցի վերաբերյալ»,- այսօր ԱԺ նիստում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին այսպես դիմեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:
Նա նորից բողոքում էր, որ Հանրային հեռուստատեսությամբ չի հեռարձակվել ԱԺ հայտարարությունների ժամին իր ելույթը որտեղ խոսել էր իր նախագծի մասին. «Ներքաղաքական որեւէ խնդրի չէր առնչվում: Հանրայինը ինչո՞ւ է հանել այդ հաղորդումը: Արդյոք կան Հ1-ի գործունեությունը թելադրող, կամ Հ1-ում ծվարած ազգային շահը ոտնահարող կամ դրա դեմ աշխատող մարդիկ»:
Գալուստ Սահակյանն արձագանքեց. «Ճիշտն ասած, ինձ համար արտահերթ բան եք ասում՝ որպես հիմնարկի ղեկավարի: Ի դեպ, ասեմ, որ ԱԺ-ն հիմնարկ չէ, որ ղեկավար ունենա: Բացի դրանից էլ, ազգային հեռուստատեսության հետ է կապված, հարկավոր է հարցնել նրանց»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ