Լրահոս
Օրվա լրահոսը

Այս բարձր քրիստոնեական նոտայով Ծառուկյանը վերադարձավ քաղաքականություն. «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 27,2016 12:59

Երեկ Ծառուկյանն ասում էր, որ ինքը ուժեղ եւ բարի է, ուստի, բոլորին ներում է (նկատի ուներ թե Սարգսյանին, թե տարբեր ՀՀԿ-ականների, ովքեր, ոգեւորվելով իրենց առաջնորդի ելույթից, հարձակվել էին Ծառուկյանի վրա)։ Էդուարդ Շարմազանովն էլ ասում էր, որ գալիս են ներելու եւ սիրելու ժամանակները։ Այս բարձր քրիստոնեական նոտայով Ծառուկյանը վերադարձավ քաղաքականություն եւ իր կուսակցությանը կառաջնորդի դեպի 2017 թվականի խորհրդարանական ընտրություններ։

Անցած ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ լուրջ ցնցումների ենթարկվելուց հետո անգամ ԲՀԿ-ն պահպանել է ընտրողների վրա իր լծակները եւ կարող է որոշիչ տեղ զբաղեցնել հաջորդ խորհրդարանում, անհրաժեշտության դեպքում օգնելով Հանրապետականին մեծամասնություն ձեւավորել։

Այս խնդիրը լուծելու համար Սերժ Սարգսյանի ձեռքի տակ, իհարկե, այլ պահուստային տարբերակներ էլ կան։ Սակայն Ծառուկյանը այս իմաստով ամենաանշառ եւ ձեռնտու տարբերակն է, որովհետեւ, ինչպես ինքը երեկ ներկայացրեց, պաշտոնի կարիք չունի, Հարվարդը չի ավարտել, դրսում հարգանք-պատիվ է վայելում եւ ծանրաբեռնվածության տակ աշխատում է։ Իսկ մեծ քաղաքական ամբիցիաները, որոնց հետ միասին դուրս եկավ քաղաքականությունից, վերադառնալիս հաստատ հետը չի վերցրել։

Հայաստանի ներքաղաքական կյանքը առանց Գագիկ Ծառուկյանի եւ նրա հետ, բոլորովին տարբեր է։ Գագիկ Ծառուկյանն ու քաղաքականությունը, մեղմ ասած, իրարից հեռու երեւույթներ են։ Երեկ արդեն ֆեյսբուքյան հայությունը սգում էր նրա վերադարձը եւ արձանագրում, որ Սերժ Սարգսյանը փաստորեն որոշել է «հայրենիքը նորից կրկեսի վերածել»։ Հիշեցնենք՝ Ծառուկյանին քաղաքականությունից դուրս մղող իր հայտնի ելույթում Սարգսյանը հայտարարել էր. «Մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք»։ Կրկեսը վատ բան չէ, նույնիսկ կարելի էր ծիծաղել, եթե ամեն ինչ այսքան վատ չլիներ։

Աննա ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31