Այսօր կառավարության նիստից հետո Aravot.am-ը գյուղատնտեսության անկուսակցական եւ տեխնոկրատ նախարար Իգնատի Առաքելյանից հետաքրքրվեց՝ ի թիվս որոշ նախարարների՝ գյուղատնտեսության նախարարի ուսերին եւս դրված է կարճ ժամկետում բարեփոխումներ անելու խնդիրը, ինչը ծառայելու է ՀՀԿ-ի՝ առաջիկա ընտրություններում վերարտադրվելուն. արդյոք պարոն Առաքելյանին չի՞ մտահոգում, որ նա գործիք է հանրապետականի վերարտադրվելու համար: Մեր այս հարցին ի պատասխան՝ նախարարն ասաց. «Չեմ կարող ասել՝ գործի՞ք, թե՝ ոնց, բայց այսօր շղթա է գործում, այո, ամեն մեկը գործիք է այդ շղթայի մեջ, որպեսզի զարգանա այդ շղթան: Բոլորը գործիք են: Դրա մեջ վատ բան կա՞, եթե հանրապետականն ուզում է ինչ-որ բան զարգանա, դրա մեջ վատ բան կա՞»:
Մեր ճշտող հարցին՝ հնարավո՞ր է այդ կուսակցության անդամ դառնա , պարոն Առաքելյանը պատասխանեց. «Եթե առաջարկ լինի, եթե դա կնպաստի աշխատանքի արդյունավետությանը, ապա…»:
Նախարարն ասաց, որ այս պահին առաջարկ չի եղել, իսկ հարցին էլ՝ կարելի՞ է ենթադրել, որ նախարարը սպասում է առաջարկի, պարոն Առաքելյանը պատասխանեց.«Ոչ»:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ