Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Դեմիրճյանը չպատասխանեց Կարեն Դեմիրճյանի եւ Կարեն Կարապետյանի նմանությանը վերաբերող հարցին (Տեսանյութ)

Հոկտեմբեր 27,2016 12:51

Ազգային ժողովի պատգամավորներն ու ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներն այսօր հարգանքի տուրք մատուցեցին 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին`ծաղիկներ դնելով խորհրդարանի բակում հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին:

bagdasaryan_agvan_hovsepyan

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 27-ը Հայաստանի անկախության պատմության ամենամեծ ոճիրն է համարում. «Ահաբեկչություն, որին զոհ գնացին պետության երեւելի դեմքեր՝ սպարապետ Վազգեն Սարգսյանը եւ Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը: Մեզ համար դա կրկնակի ցավ էր, որովհետեւ մենք կորցրեցինք մեր կուսակցության առաջնորդին՝ սպարապետ Վազգենին: Հանցագործները, այդ ոճիրը իրականացնողները ձերբակալված են: Մնացած առումներով ոչինչ չեմ կարող ասել, որովհետեւ չեմ տիրապետում ամբողջական տեղեկատվության: Փաստն այն է, որ ոճրագործ Հունանյանն իր դաշնակիցներով գտնվում է ազատազրկման վայրում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Էդուարդ Շարմազանովը:

Նրա գնահատմամբ այդ ոճրագործության հետեւանքները շատ ծանր են եղել պետության համար. «Եթե նրանք լինեին, մենք մի քանի քայլ առաջ կլինեինք: Ես դեմ եմ, որ ասում են անփոխարինելի մարդիկ չկան, անհատները դեր չեն խաղում: Դա սովետական մտածելակերպ է: Վազգեն Սարգսյանը, նաեւ Կարեն Դեմիրճյանն անփոխարինելի են»:

Էդուարդ Շարմազանովը նկատում է, որ այդ ահաբեկչությունից 17 տարի անց Երեւանում գրեթե նմանատիպ դեպք տեղի ունեցավ, երբ հայը որոշեց հայի վրա ձեռք բարձրացնել: Խոսքը այս տարվա հուլիսի Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների մասին է, երբ գրավվեց ՊՊԾ գունդը: Մինչդեռ, Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ հոկտեմբերի 27-ի գլխավոր դասը պետք է լիներ այն, որ զենքով նման հարցեր չեն լուծում:

enfiajyan aj_hushaqar_1

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ահաբեկչության զոհ դարձած ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի որդին` Ստեփան Դեմիրճյանն էլ է կարծում, որ 27-ը նորանկախ Հայաստանի պատմության ամենացավոտ էջերից մեկն է, որի հետեւանքները մինչ օրս հաղթահարված չեն. «Ես համոզված եմ, որ մենք այսօր այլ Հայաստանում կապրեինք, եթե այդ սարսափելի ոճրագործությունը տեղի ունեցած չլիներ»:

Ստեփան Դեմիրճյանն անպատասխան թողեց Aravot.am-ի հարցը`վերջերս եւ մամուլում, եւ սոցիալական ցանցերում շատ է խոսվում երջանկահիշատակ Կարեն Դեմիրճյանի եւ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի նմանությունների մասին. դուք տեսնո՞ւմ եք նմանություններ: «Լավ, եկեք այսօր այլ բաների մասին չխոսենք»,- ասաց նա:

 

galust_sahakyan

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը 1999 թվականի հոկտեմբերի 27-ին խորհրդարանի նիստերի դահլիճում է եղել: Լրագրողների հետ զրույցում նա պատմեց, որ առաջին պահին բոլորին թվացել է, թե ինչ-որ մեկն ուղղակի հումոր է անում:

«Այս ողբերգությունը մեր պետության, մեր ազգի համար շատ ծանր էր»,- ասաց ԱԺ նախագահը:

stepan_demirchyan

 

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն էլ լրագրողների հետ զրույցում խասելով այն մասին, թե ինչո՞ւ մինչեւ հիմա բացահայտված չէ այդ ոճրագործությունն՝ ասաց, որ դա հուշում է այն մասին, որ այդ ժամանակվա իշխանությունները որոշակի շահագրգռություն են ունեցել, որպեսզի ճշմարտությունը չբացահայտվի: Ճշմարտության չբացահայտման հարցում նա գործող իշխանության մեղքն էլ է տեսնում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31