Լրահոս
Օրվա լրահոսը

Դերենիկ Դումանյան՝ «Կարեն Կարապետյանը ճիշտ թիրախներ է ընտրել»

Հոկտեմբեր 27,2016 12:42

Առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նաեւ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարությանը. «Ես, ինչպես նաեւ մեր ժողովրդի մեծ մասը, հույսեր ունենք այս կառավարությունից եւ նաեւ կարծում եմ, որ այս կառավարությունը հաջողություն կունենա, քանի որ աջակցություն ունի հասարակության լայն զանգվածների կողմից: Միգուցե դա հույսի նշան է, միգուցե հավատի նշան է, միգուցե ծրագրերի նկատմամբ վստահության նշան է, ամեն դեպքում, ես կարծում եմ, որ Կարեն Կարապետյանը ճիշտ թիրախներ է ընտրել եւ այդ թիրախները, այդ դժվարությունները հաղթահարելու պայմաններում ինքը հաջողություն կունենա»:

Նկատառմանը, թե Կարեն Կարապետյանը նշանակել է այնպիսի կադրերի, որոնք իր շրջապատից են, Դերենիկ Դումանյանը պատասխանեց. «Առաջին հերթին նայենք, թե ինչ խնդիրներ ենք դնում տվյալ համակարգի առջեւ: Եթե կոնկրետ առողջապահության ոլորտում մենք տեսնում ենք վաղվա մեր առողջապահությունը լինի ավելի համակարգված, բայց ավելի հասանելի, ավելի լինի ժողովրդին մատչելի, ուրեմն մենք այստեղ եթե տեսնում ենք ապահովագրական առողջության հարցը, միանգամայն բնական եմ համարում, որ այդ ոլորտի մասնագետ է ղեկավարում առողջապահությունը: Բացի դա, ընկերական խնդիրները երբեք առաջնահերթ չեն: Ես կարծում եմ՝ վարչապետն առաջնորդվել է հենց նրա գիտելիքներով, նրա ունեցած անցած ճանապարհով, նրա փորձով: Վստահ եմ՝ հենց այդպես էլ կստացվի: Այստեղ բերեք թողնենք, որ ընկերը համակարգից չի, Ռուսաստանից է, ասենք, որ մենք բոլորս աշխատում ենք Հայաստանի համար: Թող շատ լավ մասնագետ գա Թայլանդից, Չինաստանից, Միացյալ Նահանգներից, որը օգուտ կբերի մեր հանրապետությանը, մեր երկրին, մեր ժողովրդին: Ես միանգամայն կողմ եմ դրան»:

Հարցին՝ հնարավո՞ր է տարիներով կուտակված խնդիրները 6 ամսում լուծել, Դերենիկ Դումանյանը պատասխանեց. «Վստահ եղեք՝ ով ինչ խոստում տվել է, նա շատ է ցանկացել, որ այդպես լինի: Ես երբեք չեմ հավատա, որ մի մարդ գա կեղծ խոստում տա, իմանալով, որ այդպես չի լինելու: Ուրիշ բան, որ  մեկի մոտ թերի է ստացվել, մեկի մոտ՝ ամբողջությամբ: Դա այլ հարց է: Իսկ թե ինչպես կստացվի այս դեպքում, թեկուզ արդյունքները ամփոփելուց հետո, դա արդեն 6 ամիս հետո խոսակցության թեմա է»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31