Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դեմ չեն, բայց չեն միավորվի. «Հայոց Աշխարհ»

Հոկտեմբեր 27,2016 12:40

Ընտրություններին ընդառաջ ընդդիմադիր ուժերի՝ միասնական ճակատով հանդես գալու թեման «աշխարհի պես հին է»՝ այդ գաղափարը մշտապես արդիական է եղել ե՛ւ խորհրդարանական, ե՛ւ նախագահական ընտրություններից առաջ։ Պատահել են նույնիսկ ընդդիմադիր միավորումների հաջողված օրինակներ. հաջողված՝ ոչ թե երկարաժամկետ, այլ կարճաժամկետ խնդիր լուծելու՝ բողոքավոր ընտրազանգվածի ձայները մոբիլիզացնելու առումով։

Հիշենք «Արդարություն» դաշինքի նախադեպը, որը 2003թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ կարողացավ իր շուրջը հանրային կոնսոլիդացիայի որոշ ալիք ստեղծել եւ բավական ծանրակշիռ ներկայություն ապահովել խորհրդարանում, բայց մեծ հաշվով ձախողվեց՝ ի վիճակի չեղավ իրացնել այդ ռեսուրսը։
2008թ. նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանին հաջողվեց համախմբել ընդդիմադիր ուժերի մի մասին եւ «իրենով անել» արմատական ընտրազանգվածի ձայները, ինչը, սակայն, չհաջողվեց 2012թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ նույն Տեր-Պետրոսյանի շուրջ ձեւավորված դաշինքը, ի դեմս ՀԱԿ-ի, մեղմ ասած, համեստ արդյունք արձանագրեց՝ ստանալով ընդամենը 7 մանդատ, եւ շատ արագ փլուզվեց։

Հիմա ընդդիմադիր ուժերի համախմբման գաղափարը վերստին սավառնում է օդում. նախաձեռնությունը գալիս է նույն ՀԱԿ-ից, որ օրերս իշխանափոխության հետամուտ բոլոր քաղաքական ուժերին կոչ արեց միավորվել, համատեղել ուժերը եւ 2017թ. ընտրություններում իշխող կուսակցությանը քաղաքական «նոկաուտի» ենթարկելով՝ վերցնել իշխանությունը։

Ընդսմին՝ չմոռացավ շեշտել իր «հեգեմոն» դերն այդ գործընթացում՝ հիշեցնելով, որ հենց ինքն է նախաձեռնել ԸՕ բարեփոխումները եւ իշխող մեծամասնությանը պարտադրել ընտրական գործընթացի վերահսկողության աննախադեպ լայն հնարավորություններ ընձեռող նոր մեխանիզմներ, որոնց դեմ, ինչպես ասում են՝ խաղ չկա։
Իսկ որքանո՞վ են դրան պատրաստ ընդդիմադիր մյուս ուժերը։

ԲՀԿ խմբակցության քարտուղար ՎԱՀԵ ԷՆՖԻԱՋՅԱՆԸ մեզ հետ զրույցում նախ շեշտեց, որ «Բարգավաճը» Հայաստանի ամենակայացած ընդդիմադիր ուժն է. «ԲՀԿ-ն ինքնաբավ կուսակցություն է, ունի ամենամեծ խմբակցությունը Ազգային ժողովում, ունի համապատասխան մարդկային եւ կազմակերպական ռեսուրսներ, տարածքային կազմակերպություններ գրեթե բոլոր համայնքներում եւ կարող է ինքնուրույն մասնակցել 2017թ. խորհրդարանական ընտրություններին»։

Իրենք, իհարկե, դեմ չեն նախընտրական միավորումներին, հասկանում են, որ ընդդիմադիր ուժերը միասին շատ ավելին կարող են անել, քան առանձին-առանձին, միշտ հակված են եղել համագործակցության եւ այսօր էլ պատրաստ են տարբեր հարցերի շուրջ համագործակցել քաղաքական այն ուժերի հետ, որոնց հոգեհարազատ են իրենց մոտեցումները։

Բայց անհասկանալի է, ըստ նրա, երբ հանրային, քաղաքական լայն համախմբում «գեներացնելու» նախաձեռնությամբ հանդես է գալիս քաղաքական այն ուժը, որը, ինչպես ցույց տվեցին Վանաձորի եւ Գյումրիի ընտրությունները, մեծ պահանջարկ չունի հանրության շրջանում. «Մինչդեռ ԲՀԿ-ն բավական լուրջ արդյունքներ արձանագրեց հանրապետության երկրորդ եւ երրորդ քաղաքներում, եւս մեկ անգամ ապացուցեց, որ քաղաքական դաշտի ամենակարող ուժերից մեկն է»։

Հնարավո՞ր է, որ «Բարգավաճն» առաջիկայում նման մի գործընթաց նախաձեռնի, առավել եւս, որ կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, ըստ էության, չի բացառել իր վերադարձը մեծ քաղաքականություն՝ ասելով, որ հայտնի հանգամանքների բերումով «ծալված էջը» հարկ եղած դեպքում կարող է նորից բացվել։ «Ամեն ինչ հնարավոր է, բայց այս պահին մեր օրակարգում նման խնդիր դրված չէ։ Երբ կուսակցությունը կքննարկի եւ կհստակեցնի՝ ինչ ձեւաչափով մասնակցի ընտրություններին, այն ժամանակ կխոսենք»։
ՕԵԿ խմբակցության անդամ՝ «Հայկական վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ նույնպես կարեւորում է ընդդիմադիր ուժերի համագործակցությունը, օրինակ, Ընտրական օրենսգրքի բարեփոխման եւ ընտրությունների վերահսկողության շուրջ, բայց նախընտրական համագործակցության կոնկրետ ձեւաչափերի մասին խոսելն այսօրվա դրությամբ ժամանակավրեպ է համարում։

Լիլիթ Պողոսյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31