Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հոգեբուժական օգնության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ մի շարք կարևոր առաջարկություններ դուրս են մնացել օրենքի նախագծից

Հոկտեմբեր 27,2016 12:33

«Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի վերաբերյալ 2016 թ. մարտին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ներկայացվել է առաջարկությունների փաթեթ, ընդգրկված է ԱԺ 2016 թվականի հոկտեմբերի 24-27-ի չորսօրյա նիստերի օրակարգում: ԱԺ ներկայացված օրենքի նախագծում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի՝ 29 առաջարկություններից 2-ը ընդունվել են ամբողջությամբ. նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետում (Հոգեկան խանգարում ունեցող անձանց իրավունքները և պարտականությունները) առկա տարընթերցող ձևակերպումը փոխարինելու վերաբերյալ առաջարկը և նախագծի 4-րդ գլխի վերնագրում «Նպատակներ» բառը լրացնելու վերաբերյալ առաջարկը. հիշատակված կետը վերախմբագրվել է՝ Գլուխ IV. Հոգեկան խանգարումներ ունեցող անձանց վերաբերյալ տեղեկությունների փոխանցմանը, ինչպես նաև այդ անձանց մասին վարվող տվյալների բազաների վարմանը ներկայացվող պահանջները և նպատակները։ Մասամբ է ընդունվել “Խտրականություն” հասկացության սահմանման վերաբերյալ առաջարկը. օրենքի նախագծի 4-րդ հոդվածի 3-րդ կետը խմբագրվել է առավել լայն համատեքստով: Այդուհանդերձ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ներկայացված մի շարք կարևոր առաջարկություններ, որոնք կարող են էական նշանակություն ունենալ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության տեսանկյունից, դուրս են մնացել օրենքի նախագծի՝ ԱԺ ներկայացված տարբերակից:

Դրանք են՝

-«Հոգեկան խանգարումով տառապող անձ» եզրույթը առավել նվազ բացասական հույզեր առաջացնող եզրույթով, մասնավորապես «հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձ» եզրույթով փոխարինելու վերաբերյալ առաջարկը:

-Հոգեբուժական հանձնաժողովի 3 անդամներից մեկի՝ այլ բուժական հաստատությունից լինելու մասին առաջարկը:

-Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունների մեջ հոգեկան հիվանդությունների կանխարգելման սահմանման վերաբերյալ առաջարկը։

-Դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաև հատուկ կարծիք պարունակող եզրակացությունը երեքական օրինակից (չափահաս անձի օրինական ներկայացուցչի առկայության դեպքում՝ չորսական օրինակից) կազմելու մասին առաջարկը։

-Անձի հոգեկան առողջության վերաբերյալ տեղեկություններ փոխանցելուն ներկայացվող պահանջները սահմանող հոդվածի՝ Տվյալների բազայի վարման կարգը և նպատակները սահմանող մասերի առանձնացմանը վերաբերող առաջարկությունը։

-Հավաքագրված տվյալների հիման վրա առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից կազմվող և հրապարակվող տարեկան հաշվետվության վերաբերյալ առաջարկությունը։

-Հիմնարար սկզբունքների սահմանման վերաբերյալ առաջարկությունը։ -Հոգեկան խանգարում ունեցող անձին հաշվառումից հանելու կարգի սահմանման վերաբերյալ առաջարկությունը։ -Դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելիս համապատասխան իրավասություն ունեցող մարմնի կամ պաշտոնատար անձի՝ բժիշկ-հոգեբույժի՝ դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու նպատակահարմարությունը պարզելու համար դիմումի վերաբերյալ առաջարկը։ Օրենքի նախագծի վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի առաջարկությունների փաթեթը 2016 թ. հոկտեմբերի 24-ին էլեկտրոնային փոստի միջոցով ներկայացվել է նաև ՀՀ ԱԺ Առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողով:

 

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31